Երգչուհի Թեյլոր Սվիֆթի Օլիվիա Բենսոն անունով կատվի կարողությունը գնահատվում է 97 միլիոն դոլար, հայտնում է NME-ն։
Այսպիսով, երգչուհու շոտլանդական ֆոլդ ցեղատեսակի կատուն աշխարհի երրորդ ամենահարուստ ընտանի կենդանին է:
«Նա իր հարստությունը վաստակել է՝ իր տիրուհու հետ նկարահանվելով մի քանի երաժշտական տեսահոլովակներում և մեծ բյուջեով գովազդներում», – ասվում է զեկույցում:
Ամենահարուստ ընտանի կենդանիների ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է գերմանական Գյունթեր VI-ը։ Նրա կարողությունը գնահատվում է մոտ 500 մլն դոլար։ Երկրորդ տողում Instagram-ի աստղ Նալա կատուն է, որը վաստակել է 100 մլն դոլար։