Ի՞նչ է նշանակում՝ գնալ ժամանակին. Ալեն Դելոնի հանճարեղ արտահայտությունը
Դիտումներ՝ *
11:40 2021-11-08

Յուրաքանչյուրիս մոտ եղել է այնպիսի պահ, երբ մենք հասկացել ենք՝ հեռանալու ժամանակն է: Եվ ամենալավը ժամանակին հեռանալն է: Բայց ինչպե՞ս հասկանալ՝ երբ է այդ «ճիշտ ժամանակը»:

«Ես սիրում եմ հեռանալ սեղանի մոտից, երբ դեռ սպասքը հավաքված չէ». Ալեն Դելոն:

Ժամանակին. ոչ շուտ, ոչ շտապողական: Բայց և ոչ այնքան ուշ, երբ մնալն արդեն անիմաստ է և նույնիսկ նվաստացուցիչ:

1. Հեռանալ, երբ իրավիճակը պարզ է

Երբ Ձեզ համար հասկանալի է, թե ինչ վիճակում են գործերը: Երբ դա հասկանալը պրոբլեմ չէ:

 

Ինչպե՞ս է մարդը Ձեզ վերաբերվում: Ինչ է պատրաստ Ձեզ համար անել և ինչ պատրաստ չէ:

Երբ բավականաչափ փաստեր են հավաքված:

2. Հեռանալ, երբ պարզ է մարդու դիրքորոշումը

Նա պարզ և հասկանալի ասել է, թե ինչպես է Ձեզ վերաբերվում և ինչ պլաններ ունի Ձեզ հետ կապված:

3. Հեռանալ, երբ ոչինչ չի միավորում մարդու հետ

Չկա ընդհանուր ներկա, պլաններում չկա ընդհանուր ապագա:

4. Հեռանալ, նախքան Ձեզ կոպիտ ձևով կխնդրեն դուրս գալ

Ճաշը կամ ընթրիքն ավարտվել է, հիմա կսկսեն հավաքել սպասքը: Մարդիկ արդեն անուղղակի Ձեզ հասկացնում են, որ գնալու ժամանակն է: Եթե Դուք ամեն ինչ արել եք, որպեսզի պահպանեք այդ հարաբերությունները և վայրը, բայց տեսնում եք, որ մնալն անիմաստ է, ապա ժամանակին հեռացեք:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված