Դերասան Սիլվեստր Ստալոնեն խոսել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմում դեր ստանալու ձախողված փորձի մասին։ Այս պատմությամբ նա կիսվել է Empire-ին տված հարցազրույցում։
Դերասանի խոսքով՝ ինքը հույս ուներ կադրում հայտնվել հարսանիքի տեսարանում՝ երկրորդ պլանում հայտնվելով Մառլոն Բրանդոյի, Ալ Պաչինոյի և Կոպոլայի քրոջ հետ, ով հետագայում խաղացել է Ստալոնեի հետ «Ռոկի» ֆիլմում։
Սակայն դերասանը ստուդիայի ներկայացուցիչներից պատասխան է ստացել, որ չի համապատասխանում իրենց փնտրած տեսակին։ Ըստ Ստալոնեի՝ այս խոսքերն իրեն բարկացրել են։
«Չե՞մ համապատասխանում տեսակին: Խաղա՞լ հետին պլանում՝ թաքնվելով հարսանեկան անիծյալ տորթի հետևում»,- բարկացած բղավել է դերասանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Getty Images
168.am