Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից 250 միլիոն դոլար է պահանջում
Դիտումներ՝ *
16:09 2022-09-15

Թվում է, թե Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի միջև վեճը նոր թափ է ստանում։ Բանն այն է, որ դերասանուհին նախկին ամուսնուց պահանջում է 250 մլն դոլար։ Ենթադրաբար վնասներ է կրում նրանց Chateau Miraval գինեգործարանը, որը ղեկավարում է Փիթը։

Նշենք, որ Ջոլին և Փիթը ֆրանսիական գինեգործարանը ձեռք են բերել, երբ դեռ ամուսիններ էին, որտեղ էլ հենց 2014 թվականին տեղի ունեցավ նրանց հարսանեկան արարողությունը։ Վերջերս Ջոլին իր մասնաբաժինը վաճառել է ռուս գործարար Յուրի Շեֆլերին։

Բրեդն իր հերթին փորձել է վերադարձնել վաճառված հողամասը, սակայն դա նրան չի հաջողվել։ Նա դատական ​​հայց է ներկայացրել իր նախկին կնոջ դեմ, սակայն նրա պահանջներն անհիմն են ճանաչվել։ Լոս Անջելեսի դատարանը որոշել է, որ դերասանուհու կողմից խախտումներ չեն եղել. նա իրավունք ուներ վաճառել հողի իր մասը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ AMY SUSSMAN/WIREIMAGE; STEVE GRANITZ/WIREIMAGE

168.am

Ամենաընթերցված