Մարգարիտներ, բյուրեղներ և 2-մետրանոց զգեստ. ինչ տեսք ունեին Ջենիֆեր Լոպեսի հարսանեկան երեք զգեստները
Դիտումներ՝ *
15:00 2022-08-24

Հուլիսի 16-ին Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը սիրո և հավատարմության երդում են տվել միմյանց։ Զույգն ամուսնացել է Նևադայում գտնվող փոքրիկ մատուռում՝ գաղտնի արարողությամբ։ Իսկ մի քանի շաբաթ անց զույգը կազմակերպել է մեծ՝ եռօրյա տոնակատարություն ընտանիքի և ընկերների համար: Աստղերն ամեն ինչ արել են այդ օրերն անմոռանալի դարձնելու համար։ Պրոֆեսիոնալների թիմի շնորհիվ Ջեյ Լոյի և Բեն Աֆլեքի հարսանիքը վերածվել է իսկական հեքիաթի։

Սկզբում Ջենիֆեր Լոպեսը կրել է Ralph Lauren-ի շքեղ զգեստ: Ի դեպ, զգեստը ստեղծելու համար դերձակներն օգտագործել են մոտ 500 մետր կտոր։

Հուզիչ արարողությունից հետո ընտանիքն ու ընկերները՝ բոլորը սպիտակ հագած, հավաքվել են տոնական սեղանի շուրջ՝ շնորհավորելու նորապսակներին: Այդ պահին Ջենիֆերն արդեն հայտնվել է նոր զգեստով՝ մետաքսե շղարշով ծալքերով, մարգարտյա զարդանախշերով և Swarovski բյուրեղներով:

Շատ չանցած Ջենիֆերը հայտնվել է նույնքան շքեղ՝ «ջրահարս» հիշեցնող զգեստով՝ բավականին խորը լանջաբացվածքով…

Հիշեցնենք, որ Աֆլեքն ու Լոպեսը հանդիպել են 2001 թվականին, հանդիպումից անմիջապես հետո դերասանը երգչուհուն ամուսնության առաջարկ է արել, իսկ նրանց հարսանիքը պետք է կայանար 2003 թվականին, սակայն տոնակատարության նախօրեին չեղարկվել է։ 2021 թվականին նրանք վերսկսեցին իրենց հարաբերությունները, իսկ այս տարվա ապրիլին Բենն ամուսնության առաջարկ արեց Ջենիֆերին։

Ամենաընթերցված