Ստում է․ Օլգա Բուզովային մեղադրել են իր առանձնատան արժեքը գերագնահատելու մեջ
Դիտումներ՝ *
07:42 2022-08-07

Անշարժ գույքի գործակալ Յուրի Պարշիկովը բացահայտել է Օլգա Բուզովայի «երազանքի տան» իրական արժեքը, որը նա իբր գնել է 100 միլիոն ռուբլով։ Այդ մասին գրում է Gazeta.ru-ն

Ըստ ռիելթորի խոսքերի՝ «Դոմ-2»-ի նախկին աստղը գրեթե երեք անգամ գերագնահատել է առանձնատան գինը։

«Եթե գնահատենք այն տան արժեքը, որի առջեւ նկարվում է Բուզովան, ես հակված եմ կարծելու, որ դրա արժեքը կազմում է ոչ ավելի, քան 75 միլիոն ռուբլի: Բայց, ամենայն հավանականությամբ, գինն ընդհանրապես 35 միլիոն է, քանի որ հենց այս տունն է, որ շտապ վաճառքի է հանվել»,- մանրամասնել է Պարշիկովը։

Եվրոպական ստանդարտներով վերանորոգված տունը բաղկացած է երեք հարկից, մակերեսը՝ 250 քմ։ Տարածքում կա մասնավոր լողավազան, ավտոկայանատեղի եւ խորոված անելու տարածք։ Հարակից հողամասի մակերեսը կազմում է յոթ հեկտար։

Ամենաընթերցված