Հուլիսի 22-ին համացանցում լուսանկարներ տարածվեցին Փարիզից, որտեղ կարող եք տեսնել Ջեյ Լոյի և Բեն Աֆլեքի մեղրամսի երջանիկ պահերը։ Հոլիվուդյան զույգը սիրո քաղաք է գնացել իրենց դուստրերի՝ Սերաֆինայի և Էմմայի հետ, որոնք ծնվել են իրենց նախորդ ամուսնությունների ժամանակ։
Դասական ֆրանսիական հանգստյան օրերի համար Ջենիֆերն իր զգեստապահարանից ընտրել է ամենառոմանտիկ զգեստները։ Զույգը շրջել է մայրաքաղաքով, իսկ Լոպեսին հնարավոր չէր չնկատել իր վառ ծաղկավոր Oscar de la Renta զգեստով։
Լուսանկարները՝ LEGION MEDIA
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am