Ամերիկայի «չծերացող» սիրելին. փաստեր Սանդրա Բուլոքի մասին
Դիտումներ՝ *
19:44 2022-07-26

Հուլիսի 26-ին իր 58-րդ տարեդարձն է նշում Սանդրա Բուլոքը: Պոզիտիվ աղջնակ, կոնտրաստների մարդ և պարզապես՝ Ամերիկայի սիրելին:

Դերասանուհու ծննդյան օրվա առթիվ հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ ենք առանձնացրել, որոնց մասին գուցեև չգիտեք:

Բուլոքն օսկարակիր դերասանուհի է

Տարիների ընթացքում Բուլոքը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում՝ կատակերգություններից մինչև թրիլլերներ, բայց ֆիլմը, որը դերասանուհուն արժանացրել է իր առաջին և միակ «Օսկար» մրցանակին, 2009 թվականի «The Blind Side»-ն էր («Անտեսանելի կողմը»): Նա 2014 թվականին կրկին առաջադրվել է, սակայն պարտվել է Քեյթ Բլանշեթին («Blue Jasmine»)։

Նա ժամանակին եղել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին

2014 թվականին Forbes-ը Բուլոքին ճանաչել է որպես Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում դերասանուհին վաստակել է 51 միլիոն դոլար՝ գլխավորելով ցուցակը:

Նա հնչյունավորել է հերոսներից մեկին «Եգիպտոսի արքայազնը» անիմացիոն ֆիլմում

1998 թվականի «Եգիպտոսի արքայազնը» անիմացիոն ֆիլմում Բուլոքը հնչյունավորել է Մովսեսի քրոջը, և սա այն եզակի դեպքերից է, երբ Բուլոքը մասնակցություն է ունեցել անիմացիոն ֆիլմում։

Բուլոքը սիրում է ժամանակ անցկացնել սիրելիների հետ: Այդ իսկ պատճառով նա չունի որևէ սոցիալական օգտահաշիվ:
Բուլոքը երկու որդեգիր երեխա ունի՝ Լուին և Լեյլան։

Բացթողում

Բուլոքը տարիներ շարունակ փորձում էր հասնել նրան, որ «Million Dollar Baby» ֆիլմը («Միլիոն դոլարանոց աղջիկը») նկարահանվի իր պրոդյուսերական ընկերության միջոցով, սակայն ստուդիաները սկզբում հետաքրքրված չէին, քանի որ չէին կարծում, որ կին բռնցքամարտիկի մասին ֆիլմը շահութաբեր կլինի: Մինչ Բուլոքը զբաղված էր «Miss Congeniality 2»-ով, Քլինթ Իսթվուդը և Հիլարի Սուոնքը ստորագրեցին նախագիծը: Հարցին, թե արդյոք Բուլոքը վրդովված էր, որ Սուոնքն է մարմնավորել գլխավոր հերոսուհուն, որի համար նույնիսկ «Օսկարի» է արժանացել, Բուլոքն ասել է.

«Երբ նման բաներ են լինում, ուրեմն այդպես էլ պետք է լիներ»։

Սանդրա Բուլոքն ալերգիա ունի ձիերից

Դերասանուհին հայտնաբերել է դա 1996 թվականին «Two If by Sea» ֆիլմում նկարահանվելիս:

Սանդրա Բուլոքն ազատ խոսում է գերմաներեն

Բուլոքի մանկությունն անցել է Եվրոպայում, ինչը նրան հնարավորություն է տվել ազատ տիրապետել գերմաներենին. դերասանուհին ունի երկքաղաքացիություն՝ ինչպես Ամերիկայի, այնպես էլ Գերմանիայի:

Նա Տեխասում ռեստորան ուներ

Մինչ 2015 թվականի սեպտեմբերին փակվելը, Bess Bistro-ն հայտնի էր Օսթինում ֆրանսիական և կաջունների (ծագմամբ և մշակույթով ինքնատիպ ֆրանսիացիների ենթաէթնիկ խումբ, որը ներկայացված է հիմնականում Լուիզիանա նահանգի հարավային մասում) խոհանոցով: Սանդրան ի սկզբանե տեղափոխվել է այդ տարածք, երբ հարաբերությունների մեջ էր տեխասցի Մեթյու Մաքքոնախիի հետ: Հարաբերությունները սկսվել էին 1996 թվականին «A Time to Kill»-ի նկարահանումների ժամանակ:

Սանդրա Բուլոքն ատում է մյուզիքլները

Սա, թերևս, փոքր-ինչ հեգնական է՝ հաշվի առնելով նրա երաժշտական կրթությունն ու ծնողների մասնագիտությունը (մայրն օպերային երգչուհի է), սակայն 2009 թվականին Harper’s Bazaar-ի հետ հարցազրույցում Սանդրան խոստովանել է, որ երբեք ոտք չի դնելու մյուզիքլի նկարահանման հրապարակ:

«Ես ատում եմ նրանց, ատում եմ նրանց» – այսպես է մեկնաբանել դերասանուհին:

Ես շատ բոյֆրենդներ եմ ունեցել, բայց երբեք չեմ պատկերացրել առաջարկություն կամ հարսանիք։ Ինձ համար դա նման է պարանոցիդ շուրջ շղթա ունենալուն:

Ես հրաժարվեցի սուրճից: Դա գրեթե ավելի վատ է, քան սիրեկանից հրաժարվելը:

Ռասիզմը, հակասեմականությունը, հոմոֆոբիան, սեքսիզմը, նացիստական ցանկացած բան տեղ չունեն իմ կյանքում:

Vnews.am

Ամենաընթերցված