Դեռևս 2010 թվականին, երբ Քեյթ Միդլթոնը ցուցադրեց իր նշանադրության մատանին, նրա կերպարները սկսեցին ենթարկվել մանրազնին ուշադրության և քննարկման: Հայտնվելով սև փողկապով երեկույթների, միջազգային շրջագայությունների և թագավորական միջոցառումների՝ Քեմբրիջի դքսուհին պետք է այնպես աներ, որ իր զգեստապահարանը համապատասխաներ իր նոր հանրային կերպարի պահանջներին:
Այսօր ներկայացնում ենք դքսուհու շքեղ զգեստապահարանից 10 զգեստ, որոնք նա կրել է թագավորական ընտանիքի անդամ դառնալու ավելի քան 10 տարիների ընթացքում․
Հունվար 2022
Ապագա թագուհին ամուսնու հետ համատեղ հավաքների համար ընտրում է նորաձևության խորհրդանշական ֆավորիտին՝ «The Vampire Wife»:
Հունվար 2022
Դքսուհին իսկապես նորեկ չէ հանդիսավոր երեկույթներում, և Emilia Wickstead-ի այս գունատ դեղին միդի զգեստը, որը համալրված է համապատասխան գլխարկով, կատարյալ տարբերակ էր Սբ Պողոսի տաճարում տարեդարձի տոնակատարության համար:
Մայիս 2022
Մոնոխրոմ կերպարով դժվար է սխալվելը, ինչի մասին վկայում է Քեմբրիջի դքսուհու՝ «Top Gun: Maverick» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Roland Mouret-ի սև երկար զգեստի ընտրությունը, որը նա զարդարել է ադամանդե ականջօղերով և սև կլատչով:
Մարտ 2022
Քեյթը Բահամյան կղզիների լողափի համար ընտրել էր բրիտանական Rixo ապրանքանիշի այս վարդագույն շապիկ-զգեստը, որը համադրել էր բեժ էսպադրիլներով:
Հունվար 2020
Քեյթին հաճախ չես հանդիպի միջին դասի խանութներում, սակայն կա բացառություն, երբ խոսքը «Needle & Thread»-ի մասին է: 2020 թվականին Բուքինգհեմյան պալատում Քեյթը հայտնվեց ուլունքավոր կարմիր զգեստով, որը, բնականաբար, անմիջապես վաճառվեց:
Սեպտեմբեր 2016
Ու էլի կարմիր…
2016 թվականին Կանադա կատարած այցի ժամանակ դքսուհին այս զգեստով էր:
Հուլիս 2011
BAFTA-ները պահանջում են McQueen, բայց այս անգամ Քեյթը հունական ոճով յասամանագույն շղարշից զգեստով էր, որը պատված էր փայլուն գոտիով:
Մայիս 2022
Քեյթը ոչ միշտ է լյուքս դասի հագուստ կրում. նա նաև գովազդում է փոքր ապրանքանիշեր։ Նա «Edeline Lee»-ի կանաչ միդի զգեստով այցելել էր Դիզայնի թանգարան՝ թագուհի Էլիզաբեթ II-ի մրցանակը հանձնելու Սաուլ Նեշին:
Մարտ 2022
Բրիտանական Roksanda ապրանքանիշի այս դեղին զգեստը կարծես Քեյթի համար կարված լինի, որը նա կրել է Ճամայկայում:
Սեպտեմբեր 2011
Քեյթը նմանակել է Բոնդի աղջկան No Time To Die-ի պրեմիերային։ Նրա ոսկեգույն զգեստը Jenny Packham-ից էր․․․