1. Ջոնի Դեպը տառապում է կոուլռոֆոբիայով, այսինքն՝ խուճապային վախ ունի ծաղրածուներից:
2. Դեպն ուժեղ ալերգիա ունի շոկոլադից: «Շոկոլադ և «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան» ֆիլմերի նկարահանման ժամանակ օգտագործվել են շոկոլադի մուլյաժներ:
3. 16 տարեկանում Ջոնի Դեպին հեռացրել են դպրոցից, որովհետև նա իջեցրել է տաբատը և մերկ նստատեղը ցույց է տվել ուսուցչին, ով, չգիտես ինչու, այդքան էլ չէր սիրում Ջոնիին:
4. Դեպն ունի կեղծ մորուքների հավաքածու:
5. Ջոնին կարողանում է վարժեցնել մողեսներին: Աստված գիտի, թե դա նրա ինչին է պետք, բայց Դեպը շատ է հպարտանում դրանով:
6. Դեպը մեկ անգամ կանգնեցրել է դանակով զինված կողոպտիչի: Դուք կարծում եք՝ նա մտել է կռվի մեջ և զինաթափե՞լ է նրան: Իհարկե ոչ: Նա ուղղակի համոզել է հանցագործին:
7. Պատանեկության ժամանակ դերասանն ինքն իրեն դանակով վնասվածքներ էր հասցնում, որպեսզի ազատվեր սթրեսից: Ժամանակի ընթացքում դա անցել է:
8. Դերասանը դարձել է վեգան, երբ այլևս Ջեք ճնճղուկի կոստյումը հագով չի եղել:
9. Դեպին երկու անգամ ձերբակալել են. մեկ անգամ, երբ նա ավերակի է վերածել նյույորքյան հյուրանոցի իր համարը, և երկրորդ անգամ, երբ հարվածել է ֆրանսիացի պապարացիի դեմքին:
10. Մի անգամ Ջոնի Դեպը խոստովանել է, որ Ջեք Մորթազերծողին համարում է անբացատրելի գրավիչ:
11. Ջոնին սկսել է ծխել, երբ 12 տարեկան էր, իսկ կուսությունը կորցրել է, երբ 13 էր:
12. Դեպը հայտնի է նրանով, որ միշտ հսկայական թեյավճարներ է թողնում և երբեք չի մերժում ստորագրություն տալ:
13. Դեպը շատ է վախենում պարելուց: Եթե դա պետք է անել նկարահանման ժամանակ, ապա նկարահանման հրապարակում միշտ պետք է ներկա լինի պարուսույցը:
14. Մինչև դերասան դառնալը Դեպը հեռախոսով գրիչ է վաճառել:
15. Անիմացիոն ֆիլմերը գերադասում է կինոֆիլմերից:
16. Մի անգամ նա խոստացել է սպանել և ուտել յուրաքանչյուրին, ով կնեղացնի իր ընկերներին և ընտանիքի անդամներին:
17. Ջոնի Դեպը չի կարողանում անեկդոտ պատմել: Ընդհանրապես չի կարողանում:
18. Դերասանը գինու արտադրություն ունի Ֆրանսիայում և մի քանի բառ ԱՄՆ-ում:
19. Դեպը ցանկացել է, որպեսի Չեք ճնճղուկն ունենա մի քանի արծաթե ատամ: Պրոդյուսերները գաղափարը չեն գնահատել: Այդ ժամանակ Դեպն այցելել է ատամնաբուժարան, հեռացրել է առջև երկու ատամները և փոխարինել է դրանք արծաթե ատամներով:
20. Ջոնի Դեպը վստահ է, որ գոյություն ունեն ուրվականներ, և սարսափում է դրանցից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը