Բոլորովին վերջերս Սասեքսի դքսերի ժառանգորդը դարձավ մեկ տարեկան։ Աղջիկն իր առաջին տարեդարձը նշել է թագավորական ընտանիքի հետ։
Մեգան Մարքլը և արքայազն Հարին երեխաների հետ ժամանել են Մեծ Բրիտանիա՝ Եղիսաբեթ II թագուհու կառավարման պլատինե հոբելյանին: Թագուհու հետ նրանք նշել են իրենց դստեր ծննդյան տարեդարձը։ Սասեքսի դքսերը սպասել են տոնակատարությունների պաշտոնական ավարտին և միայն դրանից հետո են որոշել հրապարակել Լիլիբեթի լուսանկարը։
Լուսանկարիչը Մեգանի և Հարիի ընկերն է՝ Միսան Հարիմանը, որը ներկա է եղել ծննդյան խնջույքին։
«Ինձ համար մեծ պատիվ էր Լիլիբեթի առաջին տարեդարձը նշել իմ և նրա ընտանիքի հետ»,– ասել է լուսանկարիչը։
Համացանցը հիացած է Լիլիբեթի նոր լուսանկարներով, որն, ի դեպ, բրիտանական գահի հավակնորդների ցանկում ութերորդ տեղում է։ Ոմանք գրում են, որ աղջիկը հոր պես շիկահեր է։
Արքայազն Հարին փոքր ժամանակ
սքրիններ Instagram-ից
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը երկրորդ անգամ ծնող դարձան 2021 թվականի հունիսի 4-ին։ Նրանք դստերն անվանակոչեցին հանգուցյալ արքայադուստր Դիանայի և Էլիզաբեթ II-ի պատվին՝ Լիլիբեթ Դիանա Մաունթբեթեն-Վինձոր։ Ի դեպ, Լիլիբեթը բրիտանական թագուհու ընտանեկան մականունն է։
Ամուսինները նաև որդի ունեն՝ Արչին, որը մայիսին դարձավ երեք տարեկան։
Հարին և Մեգանը հրաժարվել են բրիտանական թագավորական ընտանիքի անդամների արտոնություններից 2020 թվականի ապրիլի 1-ից։ ԱՄՆ տեղափոխվելու, աշխատելու և բիզնես գործունեությամբ զբաղվելու իրավունք ունենալու համար նրանք պետք է հրաժարվեին «Ձերդ թագավորական մեծություն» կոչումից, պետական ֆինանսավորումից և Sussex Royal ապրանքանիշից: Մեկ տարի անց նրանք կորցրեցին մի շարք հաստատությունների ու կազմակերպությունների հովանավորի կարգավիճակը, իսկ Նորին Մեծության թոռանը զրկեցին պատվավոր զինվորական կոչումներից։
2021 թվականի մարտին զույգը սկանդալային հարցազրույց տվեց Օփրա Ուինֆրիին, որում նա մի շարք ռեզոնանսային հայտարարություններ արեց թագավորական ընտանիքի մասին։