Բոլոր ժամանակների համար. «Օսկարի» 17 ամենահայտնի զգեստները
Դիտումներ՝ *
19:48 2022-03-23

Տարվա ամենասպասված կինոյի երեկոն մոտենում է, ինչը նշանակում է, որ շուտով կհետևենք հոլիվուդյան ամենավառ աստղերի շքեղությանն ու հանդերձանքին։

Մարտի 27-ին Լոս Անջելեսում կկայանա կինոյի գլխավոր մրցանակաբաշխությունը՝ «Օսկար 2022»-ը։ Երբ Կալիֆոռնիայի կիզիչ արևը կթեքվի հորիզոնին, հայտնի մարդիկ ավանդաբար կհավաքվեն Հոլիվուդի բուլվարում գտնվող Dolby կինոթատրոնում, որտեղ տեղի կունենա գլխավոր պայքարը բաղձալի արձանիկի համար։ Դրան զուգահեռ կինոյի գործիչները հնարավորություն կունենան կրկին փայլելու իրենց շքեղ հանդերձանքով, որը հատուկ նրանց համար կստեղծեն աշխարհահռչակ դիզայներները։ Մինչ բոլորս սպասում ենք նրանց բեմելին, առաջարկում ենք վերհիշել «Օսկար»-ի կարմիր գորգի պատմության ամենագեղեցիկ և արտասովոր զգեստները։

Օդրի Հեփբերնը՝ Givenchy-ով, 1954 թ․


Գեղեցկուհի Օդրի Հեփբերնն ամբողջ կյանքում առանձնացել է համեստ հագուստի հանդեպ իր սիրով. փխրուն անձնավորությունը միշտ ընտրություն է կատարել մինիմալիզմի օգտին, որը հետագայում դարձավ նրա այցեքարտը։ Եվ այդ երեկո որքան էլ վառ լիներ Հեփբերնի մրցակիցների հանդերձանքը, իր Givenchy-ի մարգարիտներով զգեստով դերասանուհին ստվերեց բոլորին։

Վայնոնա Ռայդերը՝ Versace-ով, 1994 թ․


Ապստամբ Վայնոնա Ռայդերին երբեք դուր չի եկել «աղջկական» ոճը, այդ մասին նա մեկ անգամ չէ, որ ասել է։ Հենց այդ պատճառով էլ աստղի յուրաքանչյուր անգամ զգեստով հայտնվելը ֆուրոր էր առաջացնում։ Այդպես եղավ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ՝ 1994 թվականին, երբ Ռայդերը Versace-ի փայլուն հանդերձանքով ցնցեց բոլորին իր էլեգանտությամբ:

Էլիզաբեթ Հերլին՝ Versace-ով, 1995 թ․


Էլիզաբեթ Հերլին Վայնոնա Ռայդերից ուղիղ մեկ տարի անց նույնպես դարձավ «Օսկար»-ի կարմիր գորգի աստղ, և կրկին՝ Versace-ի շնորհիվ: Նուրբ փայլուն զգեստն ընդգծում էր դերասանուհու բարեմասնությունները, իսկ տեսախցիկի լույսը նրան աստղ էր դարձնում բառի բուն իմաստով։

Շարլիզ Թերոնը՝ Dior-ով, 2004 թ.

Dior-ի աղջիկ Շարլիզ Թերոնին երբեք պետք չէ շատ ջանք թափել հիանալի տեսք ունենալու համար: Այդուամենայնիվ, ֆրանսիական Տան հետ դուետում դերասանուհին միշտ գերազանցում է ինքն իրեն, և նրա հայտնվելը «Օսկար» մրցանակաբաշխությանը դրա ամենավառ ապացույցն էր 2004-ին։

Էնն Հեթուեյը՝ «Armani Prive»-ով, 2009 թ․


Չծերացող գեղեցկուհի Էնն Հեթուեյը հազվագյուտ շնորհ ունի՝ եթե անգամ դերասանուհին ցնցոտի հագած լինի, միշտ աստվածուհու տեսք կունենա։ «Armani Prive»-ի զգեստով Էննի նրբագեղ տեսքը նրա հերթական հաջողությունն էր ֆիլմերի մրցանակաբաշխության լավագույն զգեստների պատմության մեջ:

Քեյթ Բլանշեթը՝ Givenchy-ով, 2011 թ․


Կախարդական Քեյթ Բլանշեթը գիտի, թե ինչպես ստիպել միլիոնավոր մարդկանց սիրահարվել իրեն. դերասանուհին հավասարապես սքանչելի տեսք ունի ինչպես նուրբ, այնպես էլ համարձակ կերպարով: 2011 թվականին նա աչքի ընկավ իր գեղեցիկ բեմելով. դեկորատիվ զարդարանքով յասամանագույն Givenchy զգեստն արժանիորեն դարձավ «Օսկարի» կարմիր գորգի ամենահիասքանչ հանդերձանքներից մեկը:

Միշել Ուիլյամսը՝ Louis Vuitton-ով, 2012 թ․


Louis Vuitton-ի թիմն ամեն տարի գնում է «վաբանկ», դրա համար հաճախ Տան հանդերձանքը համարում են անհաջող, սակայն Միշել Ուիլյամսի դեպքում դա տեղի չունեցավ։ Արյան կարմիր «անավարտ» կորսետով փքուն զգեստն ընդգծում էր դերասանուհու ձյունաճերմակ մաշկը՝ ամբողջովին մերկացնելով նրա մեջքը, միևնույն ժամանակ պահպանելով բյուստի էֆեկտը։ Ամենաանհավանական ցուցադրումներից մեկն էր։

Ռունի Մարան՝ «Louis Vuitton»-ով, 2012 թ․


Առեղծվածային Ռունի Մարան չի սիրում վառ գույներով ներկայանալ հանրությանը, և պետք է խոստովանել, որ նրա այս հատկանիշը պարզապես գերազանց է։ Այստեղ «Louis Vuitton»-ը նույնպես չթերացավ՝ սեքսուալ մինիմալիստական զգեստը կարծես անցյալից էր բաժին հասել Մարային, իսկ նա՝ դերասանուհին, կարծես դուրս եկավ նկարահանման հրապարակից դասական սև-սպիտակով․ անգերազանց գեղեցկություն.

Գվինեթ Փելթրոուն՝ «Tom Ford»-ով, 2012 թ․


2012-ին Գվինեթ Փելթրոուն ընտրություն կատարեց հօգուտ «Tom Ford»-ի և չսխալվեց: Ֆուտուրիստական հանդերձանքը դերասանուհուն վերածեց ապագայի հյուրի, իսկ սպիտակ գույնը հիանալի համապատասխանում էր Փելթրոուի մաշկի երանգին և խիստ սանրվածքին։ Բրավո, «Tom Ford»․

Լյուպիտա Նիոնգոն՝ Prada-ով, 2014թ․


2012 թվականին գլխավոր մրցանակին և համընդհանուր ճանաչմանը զուգահեռ, Լյուպիտա Նիոնգոն ակամա դարձավ կարմիր գորգի գլխավոր աստղը։ Prada-ի նուրբ կապույտ զգեստն իսկական արքայադստեր էր վերածել «Ստրկության 12 տարի» ֆիլմի աստղին, որը մի երեկոյի ընթացքում բոլոր հեքիաթներից ամենակախարդականի հերոսուհին դարձավ։

Մարգո Ռոբին՝ Chanel-ով, 2018 թ․

Մարգո Ռոբին հմայիչ է ցանկացած զգեստով, բայց Chanel-ով նրա գեղեցկությունը հատկապես էր ընդգծվում (իզուր չեն նրան դարձրել ապրանքանիշի դեմքը): 2018-ին դերասանուհու Total-white կերպարը երկար ժամանակ հիշում էին և՛ մրցանակաբաշխության հյուրերը, և՛ հանդիսատեսը․ անկեղծ ասած՝ առանձնահատուկ ոչինչ չկար, բայց Ռոբիի տպավորությունը գեղեցկությունից մնում է բացարձակ կախարդական։

Ջենիֆեր Լոուրենսը՝ Dior-ով, 2018-թ․

Չարաճճի Ջենիֆեր Լոուրենսի բնավորությունը երբեք չի համընկնում նրա կանացի կերպարների հետ․ իրականում հենց դրա համար էլ մենք սիրում ենք նրան: 2018 թվականին դերասանուհին «Օսկարի» մրցանակաբաշխությանը ներկայացավ Dior-ի ոսկե զգեստով, որով կարմիր գորգից անմիջապես հետո շամպայնի բաժակով ցատկոտում էր բազկաթոռների արանքով։ Թագուհի՜։

Լեդի Գագան՝ «Alexander McQueen»-ով, 2019 թ․


«Alexander McQueen»-ի զգեստը և հայտնի Tiffany վզնոցը, որը Լեդի Գագան կրում էր 2019-ի «Օսկար «մրցանակաբաշխությանը, շուտ չեն մոռացվի․ չէ՞ որ այդ երեկո դերասանուհին Բրեդլի Կուպերի հետ իսկական ֆուրոր արեց։ Այդ ժամանակ բոլորը մտածեցին, որ դերասանների միջև կայծ է առաջացել։ Եվ, եթե չլիներ Իրինա Շեյքը, որը նստած էր առաջին շարքում և հետևում էր, թե ինչ է կատարվում բեմում, կարելի էր մտածել, որ Կուպերն ու Գագան սիրավեպ ունեն։ Հայացքներ, հույզեր, ձեռքերի հպումներ՝ շատ զգացմունքային կատարում էր։ Սև մետաքսե զգեստը, որն ընդգծում էր Գագայի մարմինը, ընդմիշտ մնաց հիշողության մեջ, և դժվար թե մոտ ապագայում որևէ մեկը ստվերի այս ճակատագրական կերպարը։

Անջելինա Ջոլին՝ «Marc Bower»-ով, 2004 թ․


Իր կարիերայի սկզբում Անջելինա Ջոլին նախընտրում էր գոթական ոճը և ավելի շատ ասոցացվում էր Լարա Քրոֆթի, քան հոլիվուդյան դիվայի հետ։ Այնուամենայնիվ, 2004-ին աստղը շրջեց այդ էջն «Օսկարի» մրցանակաբաշխությանը ներկայանալով: Դերասանուհին կարմիր գորգին երևաց «Marc Bower»-ի զգեստով։ 92-րդ ամենամյա մրցանակաբաշխության՝ այդքան սպասված իրադարձությանն ընդառաջ բոլոր ժամանակների կարմիր գորգի լավագույն հագուստն ընտրելու քվեարկություն անցկացվեց համացանցում։ Ավելի քան 4000 մարդ մասնակցեց բրիտանական OnBuy.com առցանց խանութի հարցմանը, համաձայն որի՝ հենց Ջոլիի հանդերձանքը հաղթեց 2004-ի «Օսկար»-ին։

Հիլարի Սուոնկը՝ «Guy Laroche»-ով, 2005 թ․


Գեղեցկուհի Հիլարի Սուոնքի կերպարը 2005-ին դարձավ, եթե ոչ ամենահիշարժանը, ապա հաստատ ամենասեքսուալներից մեկը մրցանակաբաշխության պատմության մեջ։ «Guy Laroche»-ի զգեստը՝ առջևից փակ, իսկ հետևից համարյա «մերկ», ավելի շատ ուշադրություն է գրավել, քան հաղթողի ձեռքում գտնվող փայլուն արձանիկը։

Գրեյս Քելլին՝ «Gwyneth Paltrow»-ով, 1955-ին և 1999-ին


Մենք այս երկու հանդերձները հենց այնպես չենք դրել միասին։ Քչերը գիտեն, որ 1955-ին «Օսկար» մրցանակաբաշխությանը լեգենդար Գրեյս Քելլիի հագած անանուխի գույնի մետաքսե զգեստը գրեթե կես դար անց դարձավ «Gwyneth Paltrow»-ի ոգեշնչումը: «Ralph Lauren»-ի նուրբ վարդագույն զգեստը մի քանի աղբյուրում նշվում է որպես «Օսկարի»՝ երբևէ ունեցած հրաշալի կարմիր գորգերից մեկը: «Ralph Lauren»-ի ստեղծած հագուստը պատրաստված է տաֆտայից և ունի համեմատաբար պարզ դիզայն։ Ի դեպ, դերասանուհին կարմիր գորգի վրա քայլել է «Harry Winston» զարդերով, որոնց արժեքը գերազանցում է 200 000 դոլարը։

vnews.am