BAFTA 2022.Կարմիր գորգի աստղային նորաձևությունը
Դիտումներ՝ *
17:23 2022-03-20

Թեև աշխարհը շարունակում է շունչը պահած հետևել ռուս-ուկրաինական պատերազմին, կիրակի Բրիտանական կինոակադեմիայի 75-րդ կինոմրցանակաբաշխության (BAFTAs) ժամանակ ճգնաժամի ակնարկներ չկային, եթե չհաշվենք այն, որ ոմանք Լոնդոնի Թագավորական Ալբերտ Հոլլ համերագսրահ էին ժամանել մուգ հագուստներով, ինչը կարծես թե նրանց տրամադրության արտացոլումն էր:

Ի նշան Ուկրաինային աջակցության ՝ որոշ աստղեր օգտագործել էին կապույտ և դեղին աքսեսուարներ, ինչպես բրիտանացի դերասանուհի Ջեսիկա Փլամերը և 13-ամյա Վուդի Նորմանը, ով հայտնվեց Խոակին Ֆենիքսի կողքին «C’mon C’mon» ֆիլմում:

Բենեդիկտ Քամբերբեթչը, ում «Շան ուժը» ֆիլմը ճանաչվել է լավագույն ֆիլմ, ժամանել էր Ուկրաինայի դրոշով կրծքազարդը պիջակին և ասել էր բրիտանական Sky News-ին, որ հույս ունի օգնել հակամարտությունից տուժած փախստականներին:

Մեկ այլ վայրում «Աստղային պատերազմների» դերասան Դեյզի Ռիդլին և երկրորդ պլանի լավագույն դերասանուհի առաջադրված Կատրիոնա Բալֆը, համապատասխանաբար Vivienne Westwood-ի և Armani Privé- ի հագուստներով՝ կրում էին հարգալից սև զգեստներ: Նրանց միացավ նաև Նաոմի Քեմփբելը, ով կրում էր Burberry-ից սև զգեստ՝ քառակուսի դեկոլտեով:

Երգչուհի և «Գուչիի տունը» ֆիլմ- ում նկարահանված դերասանուհի Լեդի Գագան ներկայացել էր Tiffany & Co-ի զարդերով:

Դանիել Կալուույան հագել է Prada-ի բաճկոն՝ մորթյա շեշտադրումներով:

Էմմա Ոոթսոնը Oscar de la Renta-ի շերտավոր շղարշե կիսաշրջազգեստով էր:

Ֆլորենս Պյուն ժամանեց հսկայական վարդագույն քղանցքով , որը դուրս էր գալիս նրա երկարաթև Կարոլինա Հերերայի մինի զգեստի հետևից:

Արարողության հերոսներից մեկը Սեբաստիան Սթենն էր՝ Ջեյմս Բոնդի անթիվ դերակատարներից մեկը: Ի դեպ 2022 թվականին լրանում է ֆիլմի 60-ամյակը:Իսկ փոքր մետաղական օղակներով Givenchy-ի վերնաշապիկն ու սմոքինգը արժանացան ամենաշատ գովեստներին։