Քիմ Քարդաշյանը պաշտոնապես խոստովանել է իր զգացմունքները Փիթ Դևիդսոնին
Դիտումներ՝ *
15:09 2022-03-16

Երբ քո ամբողջ կյանքը անվերջ ռեալիթի շոու է, և բոլոր ֆինանսական ակտիվները գալիս են սոցիալական ցանցերից, սիրո միակ վստահելի հայտարարությունը կարելի է համարել Instagram-ի գրառումը։ Եվ գրեթե հինգ ամսվա հարաբերություններից հետո Քիմ Քարդաշյանը վերջապես որոշեց գնալ այդ քայլին։ Իր աքաունթում նա հրապարակել է սիրային հուզիչ նկարների շարք իր ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի հետ։ Թվում է, թե արդեն երկու շաբաթ է՝ որպես ամուսնալուծված միլիոնատեր և SKIMS և KKW Beauty-ի հիմնադիր, նա ավելի երջանիկ է, քան երբևէ։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am