Աստղային երեխաներ, որոնք կարողացան պահպանել հայտնիությունը
Դիտումներ՝ *
22:18 2022-02-16

Աստղային երեխաներ, որոնց տարիները «չփոխեցին»: Նրանք շարունակեցին աստղային կարիերան. նոր ֆիլմեր, նոր դերեր, հայտնիություն:

Առանձնացրել ենք այն դերասաններին, որոնց մանկության լուսանկարը տեսնելիս միանգամից կհիշեք թե՛ իրեն, և թե՛ ֆիլմը:

1. Ֆրեդի Հայմոր. «Charlie and the Chocolate Factory»


Նկարահանվել է վեց տարեկանից, այդ թվում՝ Ջոնի Դեփի և Քեյթ Ուինսլեթի հետ, Մարկ Ֆորսթերի «Finding Neverland» ֆիլմում: «Charlie and the Chocolate Factory» ֆիլմից հետո Հայմորը ստացավ ևս մեկ նշանավոր դեր՝ «Arthur et les Minimoys»-ում:

«Bates Motel» հեռուստասերիալում նա մարմնավորել է մարդասպանի և փսիխոպատի, որը տառապում էր անձի երկատմամբ: Այս կերպարը իրական նախատիպ ուներ, որը Ալֆրեդ Հիչքոքի մտքում նույնպես կար, որը կարող ենք տեսնել «Psycho» ֆիլմում։ 2017 թվականից դերասանի մարմնավորում է աուտիզմով երիտասարդ բժշկին՝ «The Good Doctor» հեռուստասերիալում, որի համար համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։

2. Աննասոֆիա Ռոբ. «Charlie and the Chocolate Factory»

Դերասանուհին նույնպես հայտնի է դարձել «Charlie and the Chocolate Factory» ֆիլմից։ Նրա ֆիլմագրության մեջ կան տասնյակ դերեր։

Դերասանուհին դեռ ընդամենը 28 տարեկան է, ամեն ինչ դեռ առջևում է։ 2021 թվականին Աննասոֆիան նկարահանվել է Էդ Շիրանի երաժշտական ​​տեսահոլովակում և Instagram-ում ունի ավելի քան մեկ միլիոն հետևորդ։

3. Մակոլեյ Կալկին. «Home Alone»


Նա ընդամենը տասը տարեկան էր, երբ նկարահանվեց «Home Alone» բոլորի սիրելի ֆիլմում: Երկու տարի անց ֆիլմի շարունակության՝ «Home Alone 2: Lost in New York»-ի համար ստացավ չորսուկես միլիոն դոլար։ Բայց արդեն 1990-ականների կեսերին կարիերայի անկում սկսվեց. «Getting Even With Dad», «The Pagemaster» և «Ri¢hie Ri¢h» ֆիլմերում իր դերերի համար դերասանն առաջադրվեց «Ոսկե ազնվամորու» հակամրցանակին՝ «Վատագույն դերասան» անվանակարգում։ Չհաջողվեց նաև երաժշտություն ստեղծելու փորձերը: Մակոլեյը2012 թվականին տեղծեց The Pizza Underground պարոդիական ռոք խումբը, որը գոյատևեց ընդամենը մի քանի տարի։

Լրատվամիջոցները երբեք չեն մոռացել «Home Alone» ֆիլմի տղայի մասին, ով հեշտությամբ կարող է ապրել հինգաստղանի հյուրանոցում։ Սակայն ավելի ու ավելի հաճախ գրում էին նրա ալկոհոլի չարաշահման ու թմրամոլության մասին։ Բայց դերասանը դեռ «պայքարում է»։ 2019 թվականին հայտնվեց Սեթ Գրինի «Changeland» ֆիլմում, 2020 թվականին՝ «American Horror Story» սերիալի նոր եթերաշրջանում։

4. Քիրստեն Դանսթ. «Interview with the Vampire: The Vampire Chronicles»

Դանսթը կինոաշխարհում է դեռևս վեց տարեկանից: Ունեցել է բազմաթիվ դերեր, այդ թվում՝ Վուդի Ալենի հետ «New York Stories»-ում։ Քիրսթենին համաշխարհային համբավ է բերել «Interview with the Vampire» ֆիլմը՝ Թոմ Քրուզի և Բրեդ Փիթի հետ։ Երիտասարդ դերասանուհին մարմնավորել է չափահաս կնոջ՝ փակված փոքրիկ աղջկա մարմնում։ Նրա առաջին՝ ոչ մանկական դերերը եղել են «The Virgin Suicides» և «Bring It On» ֆիլմում, իսկ ,Spider-Man»-ից հետո նամիանգամից գերաստղ դարձավ:

5. Նատալի Փորտման. «Léon»

Աղջիկը վաղ տարիքից աչքի ընկնող էր ու նպատակասլաց, ջանասիրաբար զբաղվում էր պարով ու դերասանությամբ։ Երբ խոշոր կոսմետիկ ապրանքանիշի գործակալը նրան առաջարկել է նկարահանվել գովազդում, նա հրաժարվել է, որի համար մայրը ջերմորեն աջակցել է նրան։ Եվ իսկական հաջողություն եկավ՝ 13 տարեկանում, նա գլխավոր դեր ստացավ Ժան Ռենոյի հետ՝ «Léon» մարտաֆիլմում։ Անընդհատ «կրակոցները» չեն խանգարել նրան ավարտել Հարվարդը. դերասանուհին ունի հոգեբանության բակալավրի աստիճան։ 2010 թվականին Նատալին արժանացել է «Օսկար»-ի, «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Black Swan» ֆիլմի համար։ Այսօր նա աշխատում է նաև որպես ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։