Ամերիկացին առաստաղում 45.000 դոլար է գտել
Դիտումներ՝ *
18:08 2022-02-15

Ամերիկացին պատահաբար առաստաղում հայտնաբերել է երկու ճամպրուկ, որոնցում եղել է 45 հազար դոլար: Այս մասին հայտնում է The Sun-ը։

Տղամարդը վերանորոգելիս է եղել իր տունը, երբ փայտե պանելներից մեկի տակ իսկական գանձ է գտել։

«Ես այն դուրս քաշեցի և կանչեցի կնոջս: Ներսում ինչ-որ բան կար, բայց ոչ ծանր, ինչպես մետաղադրամները կամ ոսկու ձուլակտորներն են»,- պատմել է Քլիվլենդի բնակիչը։

Ճամպրուկի մեջ հայտնաբերվել է 1951 թվականի մարտի 25-ի «Cleveland Plain Dealer» թերթը և թղթե կապոցներ, որոնցում կային 1928-1934թթ. թողարկված դոլարներ: Հետո տղամարդը մեկ այլ ճամպրուկ է գտել, որի մեջ նույնպես գումար է եղել։ Ընդհանուր առմամբ գումարը կազմել է 45 հազար դոլար։

Վերջինս գտնված գումարները նախատեսում է տալ հիփոթեքի համար։

Պատրաստեց Անի Գաբուզյանը