Մոսկվայաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը նոր գրառում է կատարել, որում հաստատել է ամուսնալուծության մասին լուրերը։
«Ես այդպես այլեւս չկարողացա … ես մինչեւ վերջին պահը հավատում էի, որ մեր միությունը կլինի մինչեւ ծերություն եւ ինչպես զիլ է, երբ մարդիկ միմյանց հակապատկերն են․․․
Սակայն, ինչպես կյանքն է ցույց տալիս, առանց աջակցության, սիրո, հոգատարության եւ փաղաքշանքի մարում է նույնիսկ ամենավառ արեւը։
Դեկտեմբերին ինձ համար ամենաճակատագրական ամիսն էր, քանի որ վիրահատությունից հետո՝ ամսի 1-ից սկսած, բարդություններ առաջացան, եւ որոշ «բժիշկներ» գրում, զանգում եւ ինձ ասում էին, որ արդեն կա արյան վարակ եւ սեպսիս, եւ դա 99% տանում է մահվան․․․
Ի՞նչ էր կատարվում ինձ հետ։ Ես, ընդհանուր առմամբ, ամփոփեցի եւ ինքս ինձ ասացի, որ իմ կյանքը հիանալի էր, բայց այսքա՞ն արագ… Ես չեմ տեսնի, թե ինչպես է Գասպարը գնում առաջին դասարան, ինչպես է սիրահարվում եւ ամուսնանում։ Եվ դա ինձ ուժ էր, որպեսզի թեւաթափ չլինեմ․․․
Ես բավականին բաց մարդ եմ, եւ Դուք գրեթե 24/7 տեսնում եք իմ կյանքը։ Ինձ համար ամենադժվար ժամանակահատվածում բարոյապես եւ ֆիզիկապես միայնակ եմ եղել… Դա ինձ համար վերջին կետն էր… Մինչ այդ դրանք շատ էին …
Ինձ համար, որպես մի մարդու, որի համար ընտանիքն ամեն ինչից վեր է, սա մեծ կորուստ է եւ կոտրված հույսեր եւ թեւեր…..Ես անչափ շնորհակալ եմ Սերգեին իմ կյանքի իմաստի՝ Գասպարչիկի համար…
Այլուս ես մենակ եմ, ես չեմ համակերպվում…», – գրել է Գոհար Ավետիսյանը։