Գեղեցկության 5 կանոն Օռնելա Մուտիից
Դիտումներ՝ *
18:57 2021-12-23

Որոշ մարդիկ գեղեցիկ են միայն երիտասարդ ժամանակ, իսկ ոմանք էլ ավելի են գեղեցկանում տարիների ընթացքում: Օռնելլա Մուտին միշտ գեղեցիկ է եղել, գեղեցիկ է նաև հիմա, երբ 66 տարեկան է։

Իտալուհու երկրպագուները հիանում են նրանով սոցիալական ցանցերում, որտեղ նա պարբերաբար նոր նկարներ է հրապարակում։
Վերջերս հայտնի իտալուհին բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը:

1. Երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու ամենակարևոր միջոցը նա համարում է լավ հանգիստը. պետք է քնել առնվազն 9 ժամ։ Միայն երկարատև քունն է բերում հանգստություն և ազատում սթրեսից, նշում է Օռնելան։

2. Նա նաև ակտիվ և առողջ կենսակերպ է քարոզում. մարզվել ու հետևել սննդակարգին:

3. Բացի այդ, գեղեցկուհին հրաժարվել է ծխախոտից և ալկոհոլից, որոնք վնասակար ազդեցություն են ունենում մաշկի գույնի, որակի և ընդհանրապես ընդհանուր առողջական վիճակի վրա:

4. Նշենք, որ աստղը կտրականապես դեմ է վիրահատական ​​միջամտությանը և չի հավատում, որ պլաստիկ միջոցների օգնությամբ կարելի է վերականգնել երիտասարդությունը։

5. Գեղեցկության ամենակարևոր գրավականը հոգու հանգստությունն է, ուստի պետք է ամեն մեկը հաշտ ու խաղաղ լինի ինքն իր հետ, կարծում է Օռնելա Մուտին: