«Երազն ավարտվեց։ ժամանակն է գործի անցնել». Ջոն Լենոնի 10 աֆորիզմները
Դիտումներ՝ *
20:59 2021-12-21

Ջոն Լենոն (1940-1980), լեգենդար ռոք երաժիշտ, պոետ, կոմպոզիտոր, The Beatles խմբի հիմնադիր և մասնակից։ Նրա երգերը մինչ այժմ էլ հիթեր են մնում ու ողջ աշխարհում կատարվում են լավագույն երաժիշտների կողմից։ Լենոնը նշանակալից ազդեցություն է ունեցել ռոքի զարգացման վրա։ Բացի դրանից, նա հայտնի էր՝ որպես քաղաքական ակտիվիստ, ով հանդես էր գալիս պատերազմի ու բռնության դեմ։

Ստորև ներկայացնենք նրա 10 մտքերը։

1. Երազն ավարտվեց։ ժամանակն է գործի անցնել։

2. Տաղանդը հաջողությանը հավատալու ունակությունն է։ Կատարյալ զառանցանք է, երբ ասում են, թե ես հանկարծ իմ մեջ շնորհ բացահայտեցի։ Ես պարզապես աշխատել եմ։

3. Ինչ էլ որ մենք ասենք, դա երբեք չի համապատասխանի նրան, ինչ մենք ուզում էինք ասել։

4. Ռոք-ըն-ռոլը հավերժ է, քանի որ այն պարզ է, և նրանում ոչ մի ավելորդ բան չկա։ Նրա ռիթմը հաղթահարում է բոլոր խոչընդոտները։ Ես կարդացել եմ Էլրիջ Քլիվերի գիրքը, ուր գրված է այն մասին, թե ինչպես սևամորթները սպիտակ մարդուն օգնեցին գտնել ինքն իրեն, հասկանալ սեփական մարմինը։ Նրանց երաժշտությունը մեր մեջ է ներթափանցել հավերժ։ 15 տարեկանում ինձ համար ռոք-ըն-ռոլից բացի՝ այս կյանքում ոչինչ արդեն գոյություն չուներ։ Նրա ուժն ինչ-որ առանձնահատուկ ռեալիզմի մեջ է։ Ապշեցուցիչ բնականությունը զարմացնում է արդեն իսկ նրա հետ առաջին հանդիպման ժամանակ։ Մի խոսքով, դա իրական արվեստ է։

5. Մեր հասարակությունը խելացնոր մարդկանց վազքն է խելացնոր նպատակների հետևից։

6. Մենք սիրո շնորհ ունենք, բայց սերն ասես թանկարժեք բույս լինի։ Դուք չեք կարող պարզապես ընդունել այն ու թողնել մարագում, կամ մտածել, որ ամեն ինչ ինքնին է տեղի ունենում։ Դուք պետք է շարունակեք ջրել այն։ Դուք պետք է իսկապես հոգ տանեք նրա մասին ու զարգացնեք այն։

7. Փոստատարն ինքնագիր է ուզում, տաքսիստը՝ լուսանկար։

Մատուցողուհուն ձեռքսեղմում է պետք։ Յուրաքանչյուր ոք քո մի մասնիկն է ուզում։

8. Եթե ինձ հարցնեին, թե կուզեի՞ ես արդյոք դեպի անցյալ վերադառնալ, ես կպատասխանեի, որ ոչ. ինձ բավական է և այն, որ ես մի անգամ արդեն այնտեղ եղել եմ։

9. Ռոք-ըն-ռոլը երաժշտական արվեստի միակ տեսակն է, ով այսօր իրավունք ունի գոյություն ունենալ։ Եվ իր նշանակությունն այն երբեք չի կորցնի։

10. Մինչև Էլվիսը (Փրեսլին) ոչինչ չկար։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

168․am