ԱՄՆ-ում սկյուռը գնում է ռեստորան՝ ճաշելու
Դիտումներ՝ *
13:54 2021-12-20

ԱՄՆ Մինեսոտա նահանգում սկյուռն ամեն օր գնում է Burger King արագ սննդի ռեստորան՝ ճաշելու համար: Համապատասխան լուսանկարները Facebook-ում հրապարակել է հաստատության այցելու Ջեֆ Քլաչը։

«Զարմանալի էր տեսնել, թե ինչպես է սկյուռը պարզապես կանգնել պատուհանի մոտ և սպասում մինչև ռեստորանի աշխատակիցը իրեն կմեկնի կարտոֆիլ ֆրի»,- գրել է Քլաչը։

Ռեստորանի անձնակազմը հաստատել է, որ «սկյուռն իրենց մշտական ​​հաճախորդն է, և ամեն օր այցելում է իրենց»։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am