5 զարմանալի փաստեր պատմությունից, որոնք կփոխեն ժամանակի ձեր ընկալումը
Դիտումներ՝ *
20:06 2021-12-13

Ավարտելով պատմության դասընթացը՝ ուսանողները հաճախ բախվում են խնդրի հետ, որ շատ լավ գիտեն անցյալի որոշ փաստեր, որոշ իրադարձությունների պատճառներն ու հետևանքները, բայց ընդհանրապես չունեն անցյալի ընդհանուր պատկերը։ Դժվար թե մեզանից որևէ մեկը կարողանա հիշել, թե ինչ է տեղի ունեցել Երկրի բոլոր մայրցամաքներում մեկ տարվա ընթացքում կամ ինչ այլ իրադարձություններ են ուղեկցել պատմության հայտնի փաստերին, եթե դրանք ուղղակիորեն կապված չեն իրար:

Այսօրվա մեր ընտրանիում կարող եք գտնել հինգ հետաքրքիր փաստ, որոնք կարող են փոխել ձեր վերաբերմունքը և պատմության ու ժամանակի ընկալումը։

1. Մերլին Մոնրոն և թագուհի Եղիսաբեթ II-ը ծնվել են նույն թվականին

Մերիլին Մոնրոն և Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհին ծնվել են 1926 թվականին։ Լուսանկարում նրանք երկուսն էլ 30 տարեկան են։ Նրանք հանդիպել են Լոնդոնում «Լա Պլատայի ճակատամարտը» ֆիլմի պրեմիերային։ Այդ երեկո Մոնրոյին ուղեկցում էր նրա ամուսինը՝ Արթուր Միլլերը։

2. Կրիա Գարիետան, որը մահացել է 2006 թվականին, անձամբ «տեսել է» Չարլզ Դարվինին

Թվում է, թե Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսության ուսումնասիրության ժամանակները մեզանից շատ հեռու են, բայց արի ու տես, որ մինչև վերջերս մեր կողքին էր ապրում Դարվինի ժամանակակիցը:

1835 թվականին Դարվինը այցելել էր Գալապագոս կղզիներ իր շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ։ Այնտեղից նա իր հետ Անգլիա տեղափոխեց կրիա Գարիետային, Անգլիայից էլ Ավստրալիա, որտեղ Գարիետան ապրեց իր կյանքի մնացած մասը։ Կրիան սատկեց բոլորովին վերջերս՝ 175 տարեկանում։

3. Երբ Եգիպտոսում ավարտվեց բուրգերի կառուցումը, երկրի վրա դեռ մամոնտներ էին ապրում

Գիտնականները կարծում են, որ մամոնտները դեռ կենդանի էին մ. թ. ա. 1650 թվականին: Նրանց մնացորդները հայտնաբերվել են նույնիսկ ռուսական որոշ կղզիներում: Հայտնի եգիպտական ​​բուրգերը կառուցվել են մ. թ. ա. 2630 – 2611 թվականներին՝ դրանից գրեթե հազար տարի առաջ։ Ինչը նշանակում է, որ մինչ բուրգերի շինարարությունը եռում էր, երկրագնդի վրա դեռևս կային հսկայական կենդանի մամոնտներ:

4. Այն ժամանակ, երբ ացտեկների քաղաքակրթությունը առաջացավ, Օքսֆորդի համալսարանն արդեն մի քանի տարի աշխատում էր:

Ացտեկների քաղաքակրթությունը ձևավորվել է ներկայիս Մեքսիկայի երեք քաղաքների շուրջ: Գիտնականները դրա ձևավորման տարեթիվը համարում են 1428 թվականը, իսկ քաղաքակրթության ավարտը 1521 թվականն էր, երբ իսպանացի կոնկիստադորները սկսեցին կոտորել տեղի բնակչությանը։ Այս ժողովրդի գեղեցիկ ճարտարապետությունը և մշակույթի մասին որոշ տեղեկություններ մեզ են հասել:

Անգլիայում Օքսֆորդի համալսարանի հիմնադրման տարեթիվը հստակ հայտնի չէ, սակայն կան տեղեկություններ, որոնք հաստատում են, որ 1096 թվականին այս համալսարանում արդեն ուսումնասիրություններ են կատարվել։ Եվ սա գրեթե կես դար տարբերություն է ացտեկների քաղաքների հիմնադրման ամսաթվի միջև։

5. Աննա Ֆրանկը և Մարտին Լյութեր Քինգը նույն տարիքի էին

Ե՛վ Աննա Ֆրանկը, և՛ Մարտին Լյութեր Քինգը ծնվել են 1929 թվականին, տարբեր մայրցամաքներում։ Աննա Ֆրանկը մնաց մարդկության հիշողության մեջ որպես փոքրիկ աղջիկ, որը չկարողացավ վերապրել Հոլոքոսթը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ամերիկայում ծնված Մարտին Լյութեր Քինգը 1954 թվականին դարձավ մարդու իրավունքների շարժման առաջնորդ՝ պայքարելով խտրականության, ռասիզմի և սեգրեգացիայի դեմ: Երբ նա սպանվեց 1968 թվականին, 39 տարեկան էր։