10 փաստ Լիոնել Մեսիի մասին, որ գուցե չգիտեք
Դիտումներ՝ *
00:35 2021-12-01

1. Լիոնել Մեսին ծնվել է 1987 թվականին Արգենտինայում՝ գործարանի աշխատակցի և հավաքարարուհու ընտանիքում։ 5 տարեկանից զբաղվել է ֆուտբոլով։

2. Լիոնել Մեսին աշխարհի միակ ֆուտբոլիստն է, որ ունի 7 «Ոսկե գնդակ»։ Նա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 2009, 2010, 2011, 2012 և 2015, 2019, 2021 թվականներին։

3. Մեսին մանկության տարիներին առողջական խնդիրներ է ունեցել։ Երբ նա 11 տարեկան էր, բժիշկները ախտորոշեցին աճի հորմոնի անբավարարություն, որը դանդաղեցնում էր երեխայի բնականոն զարգացումը։

 

4. Լիոնել Մեսիի հասակը 169 սմ է, ընդ որում՝ դա 13 տարեկանից սկսած աճի ներարկումների շնորհիվ է միայն։ Առանց այդ ներարկումների ֆուտբոլիստը դժվար թե նման հասակ ունենար:

«Բարսելոնայի» տնօրինությունը համաձայնել էր վճարել բուժման ծախսերը (տարեկան 90 հազար դոլար)՝ նկատելով տղայի տաղանդը։

5. 2009 թվականից նա սկսել է շփվել իր մանկության ընկերուհու՝ Անտոնելա Ռոկուցոյի հետ, որը Լիոնելի մանկության ընկերոջ քույրն է։ Ամուսնացել են 2017 թվականին։

6. Մեսիի առաջին պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կնքվել է թղթե անձեռոցիկի վրա։ Ակումբի մարզական տնօրեն Կառլես Ռեքսախն այնքան էր տպավորված երիտասարդ Մեսիի տաղանդով, որ շտապել է պայմանագիր կնքել նրա հետ, սակայն թուղթ ձեռքի տակ չի եղել։

Այնուհետև ակումբը սկսել է վճարել տղայի բուժման ծախսերը և օգնել ընտանիքին տեղափոխվել Իսպանիա:

7. Մեսին և Անտոնելա Ռոկուցոն երեք երեխա ունեն։ 2013 թվականին նա ոտքի վրա դաջվածք է արել որդու՝ Տիագոյի անունով։

8. Մեսիի ինստագրամյան էջն ունի 285 մլն հետևորդ:

9. Լիոնել Մեսին դատապարտվել է պայմանական ազատազրկման. 2016 թվականին նա 21 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հարկերից խուսափելու համար։ Դատարանը նրան տուգանել է նաև 2 միլիոն եվրոյով, իսկ հորը, որը ղեկավարում էր ֆուտբոլիսիտի ֆինանսները՝ 1,5 միլիոն եվրոյով։

10. 2013 թվականին ճապոնացի դիզայներ Գինզա Տանական ոսկուց ստեղծել է Մեսսիի ձախ ոտքը։ Ոսկե ոտքի քաշը 25 կգ է, իսկ նման արձանիկը արժե 5,25 մլն դոլար։ Ճիշտ է, Տանական դա արել է բարեգործության նպատակով. հասույթն ուղղվել է Ճապոնիայում երկրաշարժերից և ցունամիներից տուժածներին օգնելու համար։