Կա միֆ, որ մոդելներն ընդհանրապես չեն ուտում, բայց դա ճիշտ չէ. Էդվարդ Էննիֆուլ
Դիտումներ՝ *
16:48 2021-11-29

Բրիտանական Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Էննիֆուլը հերքել է մոդելների սնվելու մասին հայտնի առասպելը։ Այս մասին նա հայտնել է iHeart’s ռադիոկայանի River Cafe Table 4 հաղորդաշարի ընթացքում:

Էննիֆուլն ընդգծել է, որ մոդելային բիզնեսում աշխատելն այժմ չի պահանջում սննդակարգի խիստ սահմանափակումներ:

«Կա միֆ, որ մոդելներն ընդհանրապես չեն ուտում, բայց դա ճիշտ չէ»,- ասել է Էննիֆուլը։

Նաև, նրա խոսքով, նորաձևությունը դարձել է ներառական, և այժմ այս բիզնեսում կարելի է տեսնել տարբեր կանանց։

«Նայեք իմ Vogue-ին. մենք ողջունում ենք ցանկացած ռասայի և ցանկացած կազմվածքի մարդկանց»,- ասել է խմբագիրը։

Նախորդը տասը տարներին նման պատկեր հնարավոր չէր տեսնել: Ամեն ինչ փոխվել է վերջին տասնամյակում, երբ պոդիում բարձրացան plus-size մոդելները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am