Billboard ամսագիրն ընտրել է բոլոր ժամանակների ամենահայտնի երգը
Դիտումներ՝ *
00:03 2021-11-25

Կանադացի երգիչ The Weeknd-ի Blinding Lights հիթը Billboard ամսագրի կողմից ճանաչվել է բոլոր ժամանակների ամենահայտնի երգը, գրում է BBC News-ը:

Սինգլը Billboard-ի Hot 100-ի առաջին հորիզոնականից դուրս է մղել 1960-ականների The Twist հիթը՝ ամերիկացի երգիչ Չաբբի Չեկերի կատարմամբ:

Նշվում է, որ The Weeknd-ի տվյալ երգը չարթում մնացել է ռեկորդային 90 շաբաթ:

Billboard երաժշտական ամսագիրը 63 տարի շարունակ ամեն շաբաթ հրապարակում է ԱՄՆ-ի 100 ամենահայտնի երգերի հիթ-շքերթը։ Այն նաև պարբերաբար թարմացնում և հրապարակում է բոլոր ժամանակների ամենահայտնի սինգլների ցանկը: