Քանյե Ուեսթի կյանքի կանոնները
Դիտումներ՝ *
15:35 2021-10-28

1․ Այն, ինչ ես ունեի որոշ ժամանակ առաջ, ընդամենը իմ էգոիզմն էր:

2․ Հաջողությունն ինձ համար հնարավորություն է՝ ազատություն տալու մտքերիս, դրա համար, գործնականում, բոլոր փողերս ծախսում եմ նոր բան ստեղծելու համար:

3․ Եթե ուզում ես հորինել մի բան, դարձիր երեք տարեկան: Ուղղակի փակիր աչքերդ և մտածիր ամենավաղ մանկությանդ մասին, որը կարող ես հիշել: Այդ ժամանակ քո ստեղծելու ու հորինելու կարողությունը ոչնչով չի սահմանափակվի:

4․ Ինձ թվում է՝ մարդկանց մեծ մասի համար անհարմար է ապրել սեփական երազանքով: Այդ պատճառով նրանց համար դժվար է լինում ընդունել ուրիշների երազանքները:

5․ Նորարարությունները գերագնահատված են: Ինչպես մի անգամ ասել է ինձ Սթիվ Ջոբսը՝ նորարարությունները գումար չեն բերում: Գումար բերում են դրանց կրկնությունները:

6․ Ես երբեք չեմ կարող կենդանի տեսնել իմ ելույթները, և դա ամենամեծ հիասթափությունն է, որը կարող եմ պատկերացնել:

7․ Ինչպես ասում էր տատիկս՝ կյանքը ելույթ է հանրության առաջ:

8․ Կան բաներ, որոնք հասկանում եմ, կան բաներ, որոնք չեմ հասկանում, կան բաներ, որոնք ցանկանում եմ մաքրել հիշողությունիցս, և կան բաներ, որոնց մասին ցանկանում եմ խոսել: Բայց երբ խոսքը սիրո մասին է, ընդհանրապես չգիտեմ՝ ինչ ասել: Ուղղակի երջանիկ եմ, որ այն ունեմ:

9․ Քիմը  շատ ավելի գեղեցիկ է, քան ես տաղանդավոր եմ:

10․ Հարմարավետությունն ինձ հաճույք չի պատճառում:

11․ Սոցիալական խավերի բաժանումը նոր ռասիզմ է: Ինձ համար իմ վարորդը կարևոր է ցանկացած ընկերության ղեկավարից: Նա կարևոր է նրանցից, ովքեր գալիս են իմ տուն և վերցնում շամպայնի բաժակը:

12․ Ինչ-որ մեկն ուզում է լինել առաջին դասում, իսկ ինչ-որ մեկը՝ բիզնես դասում, բայց երբ ինքնաթիռն ընկնում է, բոլորն են մահանում: 

Աղբյուր՝ 168.am