Գրետա Գերվիգի «Բարբի»-ն հանգստյան օրերից հետո ընդհանուր առմամբ վաստակել է 1,360 միլիարդ դոլար։ Սա 2023 թվականի ամենաեկամտաբեր ժապավենն է։ Այս մասին գրում է Collider-ը։
Այս տարվա ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերի ցանկում առաջին տեղը զբաղեցնելու համար «Բարբին» ստիպված է եղել շրջանցել նախորդ առաջատարին՝ «Super Mario Bros. Movie»-ին։ Մուլտֆիլմը թողարկվել է ապրիլին եւ ամբողջ ընթացքում վաստակել է 1,359 միլիարդ դոլար։
Բարբին հատել է 1 միլիարդ դոլարի շեմը տոմսարկղում ընդամենը 17 օրում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Հարրի Փոթեր եւ Մահվան պարգեւներ․ Մաս II»-ին, որը 19 օրում կարողացավ հասնել ինը զրո պարոնակող թվին: