Տիմատին հայտնել է, որ հեռանում է երաժշտական ասպարեզից
Դիտումներ՝ *
17:32 2023-08-31

Ռուսաստանաբնակ ռեփեր Տիմատին շարունակում է ընդլայնել իր բիզնեսները: Դեռևս մեկ մեկ տարի առաջ նա Անտոն Պինսկու հետ ներկայացրել է Stars Coffee-ն՝ Starbucks-ի թարմացված տարբերակը՝ բացելով ավելի քան 60 վաճառակետ, իսկ այսօր Տիմատին ներկայացրել է Domino’s Pizza պիցցերիաների նորացված ցանցի նախագիծը: «Domino Pizza»-ի առաջին կետի բացման ժամանակ Super-ը պարզել է նոր նախագծի բոլոր մանրամասներն:

Ռեփերի խոսքով՝ իր համար դժվար է համեմատել երաժշտական ոլորտն ու աշխատել բիզնես նախագծերի վրա։

«Ես իսկապես սիրում եմ երաժշտությունը, պրոդյուսերական ու գեղարվեստական գործունեությունը. ես դրա վրա ծախսել եմ կյանքիս վերջին 25 տարին: Մեծ հաճույքով հանդես կգամ թե՛ մեծ, թե՛ փոքր բեմերում: Ես չեմ ուզում մեկ գործով զբաղվել։ Ոչ ոք չգիտի, թե որքան ժամանակ ունենք, կյանքը կարճ է, մենք ուզում ենք տարբեր ուղղություններ փորձել։ Դե, ես չէի ցանկանա մեկենլ հյուրախաղերի, երբ 50, 60 տարեկան լինեմ։ Իսկ ես արդեն 40 եմ», – ասել է Տիմատին։

Ամենաընթերցված