7 տարվա ամուսնությունից հետո․ Սոֆյա Վերգարան և Ջո Մանգանիելոն բաժանվել են
Դիտումներ՝ *
13:43 2023-07-18

Դերասանուհի Սոֆյա Վերգարան կրկին ազատ է: Դժվար է հավատալ, սակայն հեռուստատեսային դերասանուհին յոթ տարվա ամուսնությունից հետո բաժանվել է իր սիրեցյալից՝ Ջո Մանգանիելոյից։ Եվ դա չնայած այն բանին, որ նրանց զույգը համարվում էր ամենաուժեղներից մեկը։ Ցավալի լուրը հայտնել է Page Six-ը՝ վկայակոչելով հայտնիներին։

«Մենք ամուսնալուծվելու դժվարին որոշում ենք կայացրել։ Որպես երկու մարդ, ովքեր խորապես սիրում եւ հոգ են տանում միմյանց մասին, մենք խնդրում ենք, որ այս պահին հարգվի մեր անձնական կյանքը», – արեւմտյան լրագրողներին հայտարարել է զույգը:

Հիշեցնենք, որ 2015 թվականին հեռուստադերասանուհին ամուսնացել է երկրորդ անգամ՝ Մանգանիելլոյի հետ: Սիրահարները շքեղ տոնակատարություն են կազմակերպել աստղային հյուրերի հետ։ Այս տարի նրանք պետք է նշեին իրենց ամուսնության ութերորդ տարեդարձը։