«Գահերի խաղի» աստղեր Քիթ Հարինգթոնը և Ռոուզ Լեսլին կրկին երեխա են ունեցել, հաղորդում է Page Six-ը։
«Նրանք ուրախությամբ հայտնում են, որ փոքրիկ աղջկա ծնողներ են դարձել»,- լրագրողներին ասել է Հարինգթոնի ներկայացուցիչը։
Քիթ Հարինգթոնը և Ռոուզ Լեսլին ծանոթացել են «Գահերի խաղի» նկարահանման հրապարակում՝ 2011 թվականին: Իրենց նշանադրության մասին հայտարարել են 2017 թվականին, իսկ 2018 թվականին ամուսնացել են։ 2021 թվականի փետրվարին զույգը որդի է ունեցել: Տղայի անունը մինչ օրս գաղտնի են պահում։