Ամերիկացի դերասանուհի Էլ Ֆանինգը, որը հայտնի է «Մալեֆիսենթ» և «Նեոնային դևը» ֆիլմերով, կնկարահանվի երաժիշտ Բոբ Դիլանի մասին պատմող «Ամբողջովին անհայտ» («A Complete Unknown») ֆիլմում, գրում է Deadline-ը։
Ֆանինգը կմարմնավորի Սիլվի Ռուսոյին՝ 1960-ականների սկզբին Դիլանի սիրած էակին:
Կենսագրական ֆիլմի ռեժիսորը Ջեյմս Մենգոլդն է, որը նկարահանել է «Ընդհատված կյանք» և «Լոգան» ֆիլմերը: Ֆիլմում գլխավոր դերը կկատարի «Դյունա» և «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմերի աստղ Տիմոտի Շալամեն։
Ֆիլմը կպատմի 1960-ականների կեսերին Դիլանի՝ երաժշտական ասպարեզում հաջողության հասնելու ճանապարհի մասին։
Նկարահանումները կսկսվեն այս ամառ՝ Նյու Յորքում: