Դերասան եւ ռեսթլեր Դուեյն Ջոնսոնն անկեղծ խոստովանել է, որ պայքարում է դեպրեսիայի դեմ, հայտնում է The Hollywood Reporter-ը։
«Ֆորսաժ» ֆիլմի աստղը պարզաբանել է, որ տարիների ընթացքում նա ապրել է դեպրեսիայի ավելի քան մեկ շարք՝ սկսած քոլեջում սովորելուց։ Դեպրեսիայի առաջին նշանները Ջոնսոնը զգացել է Մայամիի համալսարանում սովորելիս։ Ռեսլինգի ապագա աստղը վնասել է ուսը, ինչի պատճառով չի կարողացել խաղալ ֆուտբոլի թիմում։
«Այն ժամանակ ես դեռ ոչինչ չգիտեի հոգեկան առողջության, դեպրեսիայի եւ այն մասին, թե ինչպես կարող է դա դրսեւորվել: Հետո ես պարզապես թողեցի դպրոցը, թողեցի իմ սպորտային թիմը: Անգամ միջանկյալ քննություններին չեմ մասնակցել։ Ես պարզապես ուզում էի անհետանալ», – կիսվել է Ջոնսոնը:
Երկրորդ ուժեղ դեպրեսիվ դրվագը դերասանն ապրել է 2000-ականների վերջին, երբ բաժանվել է իր առաջին կնոջից։
«Այնուհետեւ ես արդեն ավելի շատ էի հասկանում իմ մասին, իմ հոգեկան առողջության մասին եւ խելքս այնքան էր հասնում, որ անկեղծորեն պատմեմ իմ վիճակի մասին հարազատներիս ու ընկերներիս, ովքեր ինձ շատ են աջակցել»,- հայտարարել է դերասանը։
Ջոնսոնը նաեւ նշել է, որ այժմ իր գլխավոր փրկությունը երեք դուստրերն են, որոնց մեծացնում է իր երկրորդ կնոջ՝ Լորեն Հաշյանի հետ։