59 տարեկանում մահացել է ռուս մոդելավորող Վալենտին Յուդաշկինը։ Այս մասին հայտնում է Առաջին ալիքը՝ հղում անելով նրա կնոջը։
«Ցավալի լուր. կյանքից հեռացել է Վալենտին Յուդաշկինը չկա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Յուդաշկինը համաշխարհային նորաձևության ոլորտում ճանաչված վարպետ էր, նրա զգեստները կրել են շոու բիզնեսի, թատրոնի և կինոյի աստղերը, իսկ շոուները միշտ մեծ ուշադրություն էին գրավում։
Վերջին տարիներին մոդելավորողը պայքարում էր լուրջ հիվանդության դեմ։
2016 թվականին մոդելավորողի մոտ քաղցկեղ է ախտորոշվել՝ մետաստազներով։ 2023 թվականի մարտի սկզբին Յուդաշկինի դուստրը՝ Գալինան, հայտնեց, որ իր հոր առողջական վիճակը բարելավվել է, և բժիշկները դրական կանխատեսումներ են անում։ Մարտին հայտնի դարձավ, որ Վալենտին Յուդաշկինը կնոջ հետ մեկնել է Դուբայ։
Ապրիլի 30-ին մահացել է մեկ այլ հայտնի մոդելավորող՝ Վյաչեսլավ Զայցևը։