10 ամենաբարձր վարձատրվող արտիստները՝ ըստ Forbes-ի
Դիտումներ՝ *
12:13 2023-02-18

Forbes-ը հրապարակել է 10 ամենաբարձր վարձատրվող հայտնիների անունները: Բոլոր թվերը ներկայացնում են 2022 թվականից ի վեր եկամուտները:

Եվ, այսպես․

10. Bad Bunny – 88 մլն դոլար

Երգչի եկամուտների մեծ մասը ստացվել է երկու հյուրախաղերից՝ El Último Tour Del Mundo և The World’s Hotest Tour: Նա հայտնվել է նաև «Փամփուշտից արագ» ֆիլմում։

9. Թեյլոր Սվիֆթ – 92 մլն դոլար

Երգչուհու գումարը հիմնականում գոյացել է ձայնասկավառակի վաճառքից, թվային ներբեռնումներից, հոսքային ծառայություններից և այլն:

8. Ջեյմս Քեմերոն – 95 մլն դոլար

Ռեժիսորի եկամուտների հիմնական մասը գոյացել է «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմի դրամարկղային հաջողությունից։

7. Rolling Stones – 98 մլն դոլար

Կուլտային խումբն իր գումարի մեծ մասը ստացել է շրջագայությունից և ձայնասկավառակների վաճառքից:

6. Բրեդ Փիթ – 100 մլն դոլար

Դերասանի «Plan B» պրոդյուսերական ընկերության բաժնետոմսերի մեծամասնության վաճառքը նրան հսկայական գումար է բերել, ինչպես նաև դերերը «Փամփուշտից արագ», «Բաբելոն» և «Կորուսյալ քաղաքը» ֆիլմերում:

5. Ջեյմս Լ. Բրուկս և Մեթ Գրեյնինգ – 105 մլն դոլար

«Սիմփսոնների» ստեղծողներն իրենց ամբողջ կատալոգը տեղափոխեցին Disney+, ինչի արդյունքում մեծ վճարումներ ունեցան:

4. Թրեյ Փարքեր և Մեթ Սթոուն – 160 մլն դոլար

South Park-ի ստեղծողները գործարք կնքեցին Paramount-ի հետ, և այն դարձավ եկամտի հսկայական աղբյուր։

3. Թայլեր Փերի – 175 մլն դոլար

Դերասանը վաստակում է տարբեր նախագծեր արտադրելով։

2. Սթինգ – 210 մլն դոլար

Երաժիշտն իր ամբողջ երաժշտական ​​կատալոգը վաճառել է Universal Music Group-ին հսկայական գումարով։

1. Genesis – 230 մլն դոլար

Ռոք խումբը գլխավորել է այս ցուցակը 2022 թվականի աշնանը Concord Music Group-ին իրենց կատալոգը 300 մլն դոլարով վաճառելու շնորհիվ։

Ամենաընթերցված