Աստղային գեղեցկության գաղտնիքներ. Մոնիկա Բելուչի՝ 8 կարևոր կանոններ
Դիտումներ՝ *
18:49 2023-02-14

Ժամանցային արդյունաբերության հայտնի առեղծվածը իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիի հավերժական գեղեցկությունն է: 58 տարեկանում Մոնիկա Բելուչին 35 տարեկանի տեսք ունի։ Բելուչին, հավանաբար, գտել է երիտասարդության գաղտնի աղբյուրը, բայց նա մի քանի հնարքներ է կիրառում։ Այսպիսով, որո՞նք են նրա չմարող գեղեցկության հիմնական գաղտնիքները։

Միշտ լվանում է դիմահարդարումը

Մոնիկան հավատարիմ է մի կարեւոր կանոնի՝ նա երբեք դիմահարդարված չի քնում։ Քնելուց առաջ նա միշտ հեռացնում է դիմահարդարումը եւ մանրակրկիտ մաքրում դեմքը։ Սա թույլ է տալիս նրա մաշկին շնչել ու ճիշտ վերականգնվել քնած ժամանակ:

Խոնավեցում

Սա կարող է թվալ հեշտ գործ, բայց մեզնից շատերի համար մեր մաշկը բավականաչափ խոնավացված չէ, եւ մենք հաճախ դա չենք գիտակցում: Կանոններից մեկը, որով ապրում է իտալացի դերասանուհին, շատ ջուր խմելն է, որն անկասկած նպաստում է նրա երիտասարդությանն ու փայլուն մաշկին։

Նրան հանգիստ է վերաբերում քաշի տատանումներին

Թեեւ կանանց մեծամասնությունը տարված է իր քաշով, ակնհայտ է, որ Մոնիկա Բելուչին այնքան էլ չի անհանգստանում, եթե ավելորդ կիլոգրամ քաշ է հավաքում: Աղբյուրները պնդում են, որ նա կալորիաներ չի հաշվում: Եթե ​​նա ավելորդ քաշ է հավաքում, ապաա սովորաբար ընտրում է սեւ զգեստներ, որոնք տեսողականորեն նիհարեցնում են:

Նա անընդհատ շարժման մեջ է, բայց մարզասրահներում իրեն չի սպառում

Աղբյուրները նշում են, որ Մոնիկա Բելուչին կանոնավոր կերպով չի մարզվում, բայց միշտ վստահ է, որ ակտիվ է: Դերասանուհին նախընտրում է լողն ու յոգան, որոնք հիանալի վարժություններ են մտքի ու մարմնի համար։

Նա չի ամաչում ուտելիքից

Չնայած նման գեղեցիկ կազմվածքին՝ Մոնիկա Բելուչին խիստ դիետաների չի դիմում։ Բայց իրականում նա շատ հանգիստ է վերաբերվում իր ուտելիքին։ Նա սիրում է իտալական խոհանոցը եւ իրեն չի սահմանափակում մթերքների ընտրության հարցում։ Եթե ​​նա զգում է, որ պետք է նիհարի, նա պարզապես վերահսկում է իր ուտելիքի չափաբաժինները:

Նա իր օրը սկսում է սառը ցնցուղով

Ասում են, որ Մոնիկան չի հավատում պլաստիկ վիրահատություններին։ Նրա բնական գեղեցկության գաղտնիքներից մեկը սառը ցնցուղն է: Սառը ջուրն օգնում է մաշկին մնալ ամուր եւ բարելավում է դրա էլատիկությունը։

Նա մանրակրկիտ խնամում է իր մազերը

Պատճառներից մեկը, թե ինչու են Մոնիկայի մազերը դեռ պահպանում երիտասարդական փայլն ու հագեցածությունը, այն է, որ նա չի օգտագործում արդուկ կամ ֆեն, եւ նույնիսկ մազերը չորացնում է օդում՝ ֆեն օգտագործելու փոխարեն: Դերասանուհին մազերը լվանում է շաբաթական երկու անգամից ոչ ավելի, իսկ մազերը խոնավացնելու համար օգտագործում է ձիթապտղի յուղ։

Նա շատ է խնամում իր շուրթերը

Մոնիկա Բելուչին հայտնի է իր հաստլիկ, գայթակղիչ շուրթերով։ Նա զգում է, որ շուրթերը շատ կարեւոր են ու անընդհատ խոնավեցնում է շուրթերը՝ չորությունը կանխելու համար։