Աստղային գեղեցկության գաղտնիքներ․ Մերիլին Մոնրոյի փայլը
Դիտումներ՝ *
13:50 2023-02-09

Վառ կարմիր շուրթերից մինչև ֆիրմային պլատինե գանգուրներ․ Մերիլին Մոնրոն եղել և մնում է գեղեցկության անգերազանցելի մարմնացում։ Ինչ գեղեցկության գաղտնիքներ է «թաքցրել» լեգենդար շիկահերը, որը շատ տղամարդկանց գերել։

Արևից հեռու

«Անձամբ ես դեմ եմ ուժեղ արևայրուքին, քանի որ ինձ դուր է գալիս ամեն ինչում շիկահեր զգալ»,- ասել է Մոնրոն՝ բացատրելով, թե ինչու է նա խուսափում արևից, չնայած այն հանգամանքին, որ այն «նորաձև էր Կալիֆորնիայում»: Մոնրոն սպիտակ մաշկի բացարձակ կողմնակիցն էր։

Դիմահարդարի կոկիկ հնարք՝ հաստ շուրթերի համար

Ինչպե՞ս ստեղծել հաստ շուրթեր, որոնցով Մերլինն այդքան հայտնի էր: Նրա դիմահարդարը կիրառել է կարմիր գույնի հինգ տարբեր երանգներ․ վերին շուրթին մուգ բալագույն, իսկ առաջին էտապում՝ ավելի բաց գույներ՝ ծավալի ու հաստության պատրանք ստեղծելու համար: Այս հնարքը դեռևս կիրառվում է շատ դիմահարդարների կողմից։

Քնի սիրահար

Մոնրոն գիշերը հինգից տասը ժամ քնում էր լայն մեկտեղանոց մահճակալում։ «Երբեմն ինձնից երկու ժամ է պահանջվում արթնանալու համար՝ վայելելով քնկոտության ամեն վերջին պահը», – ասել է նա Pageant ամսագրին տված հարցազրույցում: Հայտնի է, որ Մոնրոն նախընտրել է մերկ քնել, քանի որ գիշերազգեստները խանգարել են նրան քնել։ Միակ բանը, որ նա «կրում էր», հինգ կաթիլ Chanel No.5 օծանելիքն էր, որը, ինչպես ասում են, ավելացրել է իր սառցե լոգանքների մեջ:

Ասում են, որ նա սառույցով լոգանքներ է ընդունել՝ մաշկը ամուր և ձիգ պահելու համար:

Մաշկի խնամք

Մոնրոն չոր մաշկ ուներ (ասում են՝ նա օրական հինգ անգամ լվանում էր իր դեմքը, որպեսզի կանխի բշտիկները): Նրա մաշկաբանը դերասանուհուն մաշկի խնամքի խիստ ռեժիմ է նշանակել, որը տատանվել է՝ կախված օրվա ժամից և առիթից:

Նրա երեկոյան խնամքի ռեժիմը սկսվել է Erno Laszlo Active Phelityl յուղի մաքրմամբ, այնուհետև նա կիրառել է Active Phelityl քսուքը և լվացվել, իսկ պրոցեդուրան ավարտել լասիոնի օգտագործմամբ։ Ի դեպ, այս բոլոր միջոցներն այսօր ևս հասանելի են։

Մոնրոյի փայլը

Այսօր մենք խենթանում ենք հայլայթերի համար։ Մոնրոն փայլուն էֆեկտի է հասել այլ կերպ․ գուցե ոչ այնքան գայթակղիչ մեթոդով: Նա տոնային քսուքից առաջ վազելին էր օգտագործում։ Նա նաև «սառը քսուքի» երկրպագու էր, ինչպիսին է Pond’s-ը և այլ կուլտային միջոցներ, որոնք մենք դեռ օգտագործում ենք այսօր, այդ թվում՝ Elizabeth Arden’s Eight Hour Cream-ը և Nivea Creme-ը, նույնիսկ ձիթապտղի յուղը, որը նա նույնպես քսում էր մաշկին՝ չորության դեմ պայքարելու համար: (Ի դեպ, այսօր մաշկաբանները խորհուրդ չեն տալիս դեմքին մաքուր ձիթապտղի յուղ քսել):

Սափրում էր դեմք

Աղվամազերը հեռացնելու համար Մոնրոն սափրել է դեմքը։ Բացի ավելի հարթ մաշկ ունենալուց, սափրվելն ունի նաև շերտազատման, մաշկը փափուկ պահելու և մաշկի խնամքի միջոցների, ինչպիսիք են մաքրող միջոցները, շիճուկները և քսուքները, ավելի խորը հասցնելու հատկություն։