2022 թվականի 10 ամենաբարձր վարձատրվող աստղերը
Դիտումներ՝ *
16:37 2023-01-25

Forbes-ը ներկայացրել է 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող աստղերի թոփ 10-ը, և այս ցուցակի որոշ անուններ կզարմացնեն ձեզ․

Եվ, այսպես․

10-րդ տեղ՝ Բոբ Դիլան

Ամերիկացի երգիչ-երգահան. վաստակել է 130 մլն դոլար

9-րդ տեղ՝ Ռայան Թեդդեր

OneRepublic փոփ ռոք խմբի վոկալիստ։ Վաստակել է 160 միլիոն դոլար: Նա երգեր է գրում ոչ միայն իր խմբի, այլև Բեյոնսեի, Ադելի և շատ ուրիշների համար։

8-րդ տեղ՝ Թայլեր Փերի

Ամերիկացի դերասան, ռեժիսոր, ձեռնարկատեր։ Աշխատավարձը՝ 165 միլիոն դոլար։

7-րդ տեղ՝ Փոլ Սայմոն

Ամերիկացի ռոք երաժիշտ։ Աշխատավարձը՝ 200 միլիոն դոլար: Անցյալ տարի նա իր հարյուրավոր ստեղծագործություններ վաճառել է Sony Music Publishing-ին մոտ 250 միլիոն դոլարով։

6-րդ տեղ՝ Թրեյ Փարքեր և Մեթ Սթոուն

«South Park» անիմացիոն շարքի ստեղծողները։ Աշխատավարձը՝ 210 մլն դոլար։

5-րդ տեղ՝ Քանյե Ուեսթ

Աշխատավարձը՝ 235 մլն դոլար։

4-րդ տեղ՝ Դուեյն «Ժայռ» Ջոնսոն

Աշխատավարձը՝ 270 միլիոն դոլար։

3-րդ տեղ՝ Ջեյ Զի

Աշխատավարձը՝ 340 մլն դոլար։

2-րդ տեղ՝ Բրյուս Սփրինգսթին

The E Street Band խմբի ղեկավար. Աշխատավարձը՝ 435 միլիոն դոլար: Նա վաճառել է իր երգերի կատալոգը Sony Music Group-ին 500 միլիոն դոլարով:

1-ին տեղ՝ Փիթեր Ջեքսոն

«Մատանիների տիրակալի» ռեժիսորը։ Աշխատավարձը՝ 580 մլն դոլար: Նա իր վիզուալ էֆեկտների Weta Digital ընկերությունը վաճառել է Unity Software-ին 1,6 միլիարդ դոլարով:

Ամենաընթերցված