Բեյոնսեն 4 տարվա ընթացքում առաջին անգամ ելույթ է ունեցել բեմում, այն էլ՝ Դուբայում
Դիտումներ՝ *
18:33 2023-01-24

4 տարի է անցել որպես հեդլայներ Բեյոնսեի վերջին ելույթից։ Հունվարի 21-ին փոփ-երգչուհին խախտել է դադարը և մասնավոր համերգ ունեցել Դուբայում Atlantis The Royal Resort հյուրանոցի բացմանը, գրում է Variety-ն։

Բեյոնսեն բեմում է հայտնվել հրավառության պայթյունների տակ՝ փետուրներով դեղին զգեստով։ Երգչուհու փոխանցմամբ՝ համերգին ներկա են եղել իր ծնողները, ամուսինը՝ Ջեյ Զին, և երեխաները։ Երգչուհին դստեր՝ Բլյու Այվիի հետ կատարել է «Crazy in Love» երգը, ինչպես նաև «Brown Skin Girl», «Freedom», «Spirit», «Be Alive» և այլ երգեր։

Համերգի ընթացքում չի հնչել 2022 թվականի «Գրեմմի»-ին առաջադրված «Renaissance» ալբոմից որևէ ստեղծագործություն:

Հանդիսատեսին արգելվել է նկարահանել համերգը։ Սակայն Բեյոնսեի մասնակցությամբ կադրերը հայտնվել են համացանցում։