«Ես լույս աշխարհ եմ եկել միայն նրա համար, որ եթե Ուիլյամի հետ ինչ-որ բան պատահի, որպես դոնոր ծառայեմ». արքայազն Հարի
Դիտումներ՝ *
11:38 2023-01-13

Արքայազն Հարին իր «Պահեստայինը» հուշագրությունում պնդում է, որ իր ծնունդը պահեստային տարբերակ է այն դեպքում, եթե ինչ-որ բան պատահի արքայազն Ուիլյամին։

Սասեքսի դուքսն իր հուշերում գրել է, որ ինքը մեծացել է՝ իմանալով, որ իր գոյության նպատակն է օրգաններ նվիրաբերել ավագ եղբորը, եթե դրա կարիքը լինի:

«Ես լույս աշխարհ եմ եկել նրա համար, որ եթե ինչ-որ բան պատահի Վիլլիին, որպես դոնոր ծառայեմ»,- գրել է նա` վստահեցնելով, որ իր ծնողները, տատիկն ու պապիկը նույնիսկ իրեն ու իր եղբորն անվանել են ժառանգ և պահեստային՝ «կրճատումների» դեպքում։

Նա նկարագրել է իր կյանքը որպես «առաքելություն՝ անհրաժեշտության դեպքում որպես պահեստային մաս ծառայելու համար», օրինակ՝ երիկամ, արյան փոխներարկում կամ ոսկրածուծ ավագ եղբորը տրամադրելու համար:

Հարին նաև պատմել է, որ գաղափարը` գոյություն ունենալ միայն նրա համար, որ եթե Ուիլյամին ինչ-որ բան պատահի, «օգնության հասնել» նրան, նրա համար պարզ է եղել դեռ վաղ մանկուց և «կանոնավորապես ամրապնդվել» է ամբողջ կյանքի ընթացքում:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ արքայազն Հարիի հուշագրությունը դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաարագ վաճառվող ոչ գեղարվեստական ​​գիրքը:

Ամենաընթերցված