Թեյլոր Սվիֆթի կատվի կարողությունը…97 միլիոն դոլար է
Դիտումներ՝ *
16:45 2023-01-06

Երգչուհի Թեյլոր Սվիֆթի Օլիվիա Բենսոն անունով կատվի կարողությունը գնահատվում է 97 միլիոն դոլար, հայտնում է NME-ն։

Այսպիսով, երգչուհու շոտլանդական ֆոլդ ցեղատեսակի կատուն աշխարհի երրորդ ամենահարուստ ընտանի կենդանին է:

«Նա իր հարստությունը վաստակել է՝ իր տիրուհու հետ նկարահանվելով մի քանի երաժշտական ​​տեսահոլովակներում և մեծ բյուջեով գովազդներում», – ասվում է զեկույցում:

Ամենահարուստ ընտանի կենդանիների ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է գերմանական Գյունթեր VI-ը։ Նրա կարողությունը գնահատվում է մոտ 500 մլն դոլար։ Երկրորդ տողում Instagram-ի աստղ Նալա կատուն է, որը վաստակել է 100 մլն դոլար։