Բլից-հարցում Սքարլեթ Յոհանսենի հետ. 12 արագ հարց Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկին
Դիտումներ՝ *
13:46 2022-11-30

37-ամյա դերասանուհի, պրոդյուսեր և ձեռնարկատեր Սքարլեթ Յոհանսենն աշխարհի ամենագեղեցիկ և հաջողակ կանանցից մեկն է։ Աստղը երկու անգամ՝ 2018 և 2019 թվականներին, ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհի։ 2022 թվականի մարտին Յոհանսենը հայտարարեց իր սեփական կոսմետիկ ապրանքանիշի՝ The Outset-ի թողարկման մասին, որը բաղկացած է դեմքի և մարմնի մաշկի խնամքի միջոցներից։

Refinery29-ին տված հարցազրույցում Սքարլեթն ասել է, որ փորձում է կանոնավոր կերպով խնամել իր մաշկը՝ առանց ներարկումների և ապարատային պրոցեդուրաների։

Սովորական կյանքում Սքարլեթը գրեթե չի շպարվում. «Ես ծածկում եմ թերությունները NYX Professional Makeup քողարկիչով և հայլայթերով, և պատրաստ է»:

Բլից հարցում Սքարլեթ Յոհանսենի հետ

1. Շելա՞ք, թե՞ սովորական լաք։

Շելակ եմ անում, բայց հազվադեպ։

2. Ո՞րն է առաջին բանը, որ անում եք, երբ արթնանում եք առավոտյան:

Ես ատում եմ այս սովորությունը, բայց երբ բացում եմ աչքերս, անմիջապես հեռախոսս եմ ստուգում։

3. Մաշկի մեկակա՞ն, թե՞ կրկնակի մաքրում։

Մեկական1

4. Սևանե՞րկ, թե՞ կեղծ թարթիչներ:

Սևաներկ:

5. Սանրվածք «մալե՞տ», թե՞ «անդերքաթ».

«Անդերքաթ»:

6. Սիրելի դաջվա՞ծքը:

Կարծում եմ, որ իմ սիրելի դաջվածքը իմը չէ, այլ Բեն Աֆլեքի մեջքի դաջվածքը:

7. Լոգա՞նք, թե՞ ցնցուղ:

Ցնցուղ:

8. Լինել պրոդյուսե՞ր, թե՞ նկարահանվել ֆիլմերում:

Լինել այն ֆիլմի պրոդյուսերը, որում ես խաղում եմ:

9. «Մարտինի՞», թե՞ «Մարգարիտա»:

«Մարգարիտա»:

10. Կրունկնե՞ր, թե՞ սպորտային կոշիկներ:

Սպորտային կոշիկներ:

11. Ի՞նչ ոճային խորհուրդ կտայիք Ձեր դստերը:

Վարդագույնն ու կարմիրը գույների կատարյալ համադրություն են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am