Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ռեժիսոր Պաբլո Լարենի կենսագրական ֆիլմում ստացել է գլխավոր դերի առաջարկ:
Կինոնկարը նվիրված է օպերային դիվա Մարիա Կալասին: Այս մասին հայտնում է Variety-ն։
Ֆիլմը ստացել է «Մարիա» անվանումը: Ֆիլմը պատմում է ծագումով հույն ամերիկացի լեգենդար երգչուհու կյանքի վերջին օրերի մասին։
«Ես վաղուց էի երազում միավորել իմ երկու հիմնական կրքերը՝ կինոն ու օպերան։ Անջելինա Ջոլիի հետ դա անելը, որը չափազանց խիզախ և հետաքրքրասեր դերասանուհի է, անհավանական հնարավորություն է և իսկական նվեր»,- ասել է Լարենը:
Ֆիլմի սցենարիստը Սթիվեն Նայթն է («Սուր հովարներ», «Լոկ»): Նկարահանումների մեկնարկի ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am