Թեյլոր Սվիֆթը նոր ձայնասկավառակ է թողարկել
Դիտումներ՝ *
16:07 2022-10-24

32-ամյա Թեյլոր Սվիֆթը թողարկել է իր տասներորդ ստուդիական ձայնասկավառակը՝ «Midnights» անվանումով: Այս մասին հայտնում է New York Times-ը։

Սկավառակը ներառում է 13 նոր թրեք, որոնք երգչուհին անվանել է «13 անքուն գիշերների պատմություն»: Վերջին երկու տարվա ընթացքում սա Թեյլորի առաջին ձայնասկավառակն է:

Սվիֆթի մտերիմ ընկերուհին՝ ամերիկացի դերասանուհի Զոի Կրավիցը, մասնակցել է «Lavender Haze» կոմպոզիցիայի ստեղծմանը։ Երաժիշտներ Սեմ Դյուն, Ջահան Սվիթը և Մարկ Էնթոնի Սփիրսը նույնպես աշխատել են երգչուհու թրեքների վրա։

New York Times-ում հրապարակված ակնարկում նշվում է, որ «Midnights»-ը «շատ լավ շանսեր ունի դառնալու այս տարի ամենավաճառվող ձայնասկավառակներից մեկը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am