«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը և «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Նիդերլանդների ներկայացուցիչ Դունքան Լոուրենսը զուգերգ են ձայնագրել։ «Would Do It Again» անվանումով երգի տեսահոլովակը թողարկվել է այսօր՝ Ռոզա Լինի յութուբյան էջում։
Նոր զուգերգի մասին երգչուհին հայտնել էր օրեր առաջ՝ գրելով․ «Դեռ շարունակում եմ ուրախանալ Snap-ին ուղղված սիրուց: Հուսով եմ՝ նույնը կզգաք նաև այն երգի հանդեպ, որը կներկայացնեմ հաջորդ շաբաթ»:
Հիշեցնենք, որ Ռոզա Լինը 2023 թվականին մասնակցելու է Էդ Շիրանի համերգային շրջագայությանը Հյուսիսային Ամերիկայում՝ ելույթ ունենալով բացման հատվածում:
«․․․Այնքան հպարտ եմ այս ամենի մի մասը լինելու համար: Շնորհակալություն, Էդ Շիրան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր երգչուհին։