Քանյե Ուեսթը սեր է խոստովանել Քիմ Քարդաշյանի ընկերուհուն
Դիտումներ՝ *
16:30 2022-10-07

Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը ծանոթացել են 2004 թվականին։ Ի դեպ, Քիմն այն ժամանակ դեռ ամուսնացած էր երաժշտական ​​պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։ Ուեսթի խոսքով՝ ապագա կնոջը նա առաջին անգամ տեսել է իրենց առաջին հանդիպումից շատ առաջ՝ Փերիս Հիլթոնի հետ լուսանկարում։ 2012 թվականին զույգը պաշտոնապես հայտարարել է իրենց հարաբերությունների մասին, իսկ երկու տարի անց՝ շքեղ հարսանիք արել։ Սակայն, ամուսնությունը երկար չտևեց. յոթ տարի անց զույգը որոշեց բաժանվել: Բայց կարծես թե Քանյե Ուեսթը դեռ չի կարողանում մոռանալ նախկին կնոջը։

Նախ Քանյեն ընտրում էր աղջիկների, որոնք շատ նման են Քիմին, հետո իր նոր ընտրյալներին հրավիրում էր նրա սիրելի ռեստորանները, իսկ այժմ էլ ռեփերը սիրո խոստովանություն է արել հեռուստաաստղի լավագույն ընկերուհիներից մեկին… «Լավ, ես ընդունում եմ, որ ես համոզել եմ Յոհանին հրավիրել Անաստասիային, Վիկտորյային և Քարթերին Balenciaga-ի շոուին: Եվ այո, թող ամբողջ աշխարհն իմանա, որ ես սիրահարված եմ Ստասիին»,- ասել է երաժիշտը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Ստասի Կարանիկոլաուն Քիմ Քարդաշյանի մտերիմ ընկերներից է։