«Սիրտս կտոր-կտոր է լինում»․ Քիմ և Քլոե Քարդաշյանների արձագանքը․․․
Դիտումներ՝ *
15:15 2022-09-19

Ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քլոե Քարդաշյաններն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:

Մասնավորապես, Instagram-ի Stories բաժնում նրանք կիսվել են իրենց բարեկամ Ջեք Քարդաշյանի գրառմամբ։

Տեքստում, մասնավորապես, ասվում է. «Պատկերացրեք օրը սկսում եք սովորական օրերի պես՝ արթնանում եք, համբուրում ձեր կնոջն ու երեխաներին և գնում աշխատանքի: Իսկ հետո՝ երեկոյան վերադառնում եք տուն, հավաքում առաջին անհրաժեշտության իրերն ու կնոջ ու երեխաների հետ վազում որքան հնարավոր է հեռու՝ թողնելով ընտանիքին և ընկերներին: Թողնում այն ամենը, ինչ ստեղծել եք, անգամ երկիրը՝ փրկելու համար ձեր ընտանիքի և ձեր կյանքը:

Հիմա այս ամենը պատկերացրեք առանց առօրյա հարմարավետությունների, որոնք ունեք: Պատկերացրեք, որ այս ամենը պետք է անեք առանց ֆինանսական միջոցների, առանց տրանսպորտի, առանց որևէ օգնության:

Ցավոք, Հայաստանում պատկերացնելու կարիք չկա. երեկվա դրությամբ դա իրականություն է, և դրա միակ նախազգուշացումը հրթիռներն էին, որոնք ընկել են մարդկանց բակերում: Աղոթե՛ք Հայաստանի համար»:

Քլոե Քարդաշյանը կից գրել է նաև. «Սիրտս կտոր-կտոր է լինում»։

Մյուս հրապարակումները՝