Հրապարակվել է հանգուցյալ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի «I Wanna Dance with Somebody» կենսագրական ֆիլմի առաջին թրեյլերը։
Տեսանյութը հրապարակվելուց հետո՝ մի քանի ժամվա ընթացքում ունեցել է ավելի քան մեկ միլիոն դիտում:
Սյուժեի կենտրոնում Ուիթնի Հյուսթոնի կարիերայի զարգացումն է։ Կենսագրական ֆիլմում գլխավոր դերը կատարել է դերասանուհի Նաոմի Էկկին։ Սթենլի Տուչին ֆիլմում կհայտնվի լեգենդար պրոդյուսեր Քլայվ Դևիսի դերում, որը Նյու Յորքի գիշերային ակումբում հայտնաբերում է Հյուսթոնին։
Ֆիլմի պրոդյուսերն է անձամբ Դևիսը, որն այժմ 90 տարեկան է, իսկ ռեժիսորն է Կասի Լեմոնսը, սցենարը գրել է Էնթոնի Մաքքարթենը:
Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 թվականի փետրվարի 11-ին՝ Beverly Hilton հյուրանոցի լոգարանում: