Տղամարդը կերել է մակարոնեղեն և քաղցրավենիք և նիհարել է 31 կիլոգրամով
Դիտումներ՝ *
18:49 2022-09-15

Բրիտանական Էսսեքս քաղաքի բնակիչը, ով կշռում էր 126 կիլոգրամ, նիհարել է 31 կիլոգրամով՝ շարունակելով ուտել մակարոնեղեն, քաղցրավենիք ու տապակած ուտեստներ։ Նրա հաջողության գաղտնիքը բացահայտել է The Mirror-ը։

35-ամյա Ջո Թոմփսոնը սարսափել է, երբ իր ամենամոտ ընկերներից մեկը խնդրել է նրան հարսանիքի խաչեղբայրը լինել, և նա չի կարողացել կոստյում կրել։ Տղամարդը քաշ է հավաքել COVID-19 համաճարակի ժամանակ։ Իր գագաթնակետին տղամարդը կշռում էր 126 կիլոգրամ: Ջոն հասկացել է, որ պետք է փոխել ապրելակերպը։

Տղամարդը փորձել է ինքնուրույն նիհարել ու սկսել է կալորիաներ հաշվել, սակայն չի հաջողվել։

Վերջինս, ընկերոջ խորհրդով, միացել է նիհարել ցանկացողների համար նախատեսված ծրագրին: Արդյունքում նա նիհարել է 31 կիլոգրամով՝ չհրաժարվելով իր սիրելի ուտելիքից։ Նա հաջողության գլխավոր գործոն է համարում թիմային ոգին և համախոհների հետ շփումը։ Տղամարդը մասնագետի օգնությամբ ընտրել է իրեն հարմար սննդակարգ, որը նրան հնարավորություն է տվել առանց կալորիաները հաշվելու միս, հավ, բրինձ, մակարոնեղեն ու բանջարեղեն ուտել։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարները՝ Joe Thompson/Slimming World

168.am