ԱՄՆ-ում կապիկը ոստիկանություն է կանչել կենդանաբանական այգի
Դիտումներ՝ *
15:22 2022-09-15

Օրեր առաջ ԱՄՆ-ի կենդանաբանական այգում Ռութ անունով կապիկը գոլֆի սայլակից բջջային հեռախոս է գողացել։ Կենդանին սկսել է սեղմել կոճակները։ Ի վերջո, Ռութը զանգահարել է 911։ Զանգը ստացել Էլ Պասո դե Ռոբլսի ոստիկանական բաժանմունքը։

Ոստիկանությունը կարողացել է ճշտել աշխարհագրական դիրքը և ոստիկանական մի խումբ ուղևորվել է ահազանգի հետքերով: Հասնելով կենդանաբանական այգի՝ ոստիկանները հասկացել են, որ զանգը կեղծ է։

«Մեզ ասացին, որ կապիկները շատ հետաքրքրասեր են, նրանք հափշտակում են ամեն ինչ և պարզապես սկսում են կոճակներ սեղմել: Հենց այդպես է վարվել Ռութը. նա պարզապես գտել է համարների ճիշտ համակցությունը մեզ զանգահարելու համար»,- հայտնել են ոստիկանությունից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Freepik.com

168.am