Ռոք երգիչ և The Beatles խմբի հիմնադիր անդամ Ջոն Լենոնի նամակը բրիտանացի երգիչ և նախկին գործընկեր Փոլ ՄաքՔարթնիին աճուրդի է հանվել: Այս մասին հայտնում է TMZ-ը։
Հրատարակության համաձայն՝ Լենոնի նամակը քննադատություն է պարունակում Մաքքարթնիի հասցեին, քանի որ վերջինս ավելի շատ հարցազրույցներ է տվել Melody Maker-ին 1971 թվականին։ Զրույցում Փոլը խոսել է երաժշտական խմբում առկա կոնֆլիկտների մասին, ինչպես նաև կիսվել խմբում շահույթի բաշխման մանրամասներով։
Նամակում Ջոնը խնդրում է Փոլին հանդիպել իր հետ առանց փաստաբանների, ինչպես նաև մեղադրում է նրան մեկ այլ ձայնագրման ընկերության բաժնետոմսեր գնելու մեջ։
Փորձագետների կարծիքով՝ Լենոնի նամակի մեկնարկային գինը աճուրդում կկազմի առնվազն 30 հազար դոլար։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Getty
168.am