«10․000 դոլար»․ Հրուշ Աճեմյանը դրամական պարգեւ է խոստացել իր տան կողոպտիչների մասին տեղեկությունների համար
Դիտումներ՝ *
17:55 2022-08-02

ԱՄՆ-ում՝ Բեւեռլի Հիլզում օրերս թալանել են հայ հայտնի վիզաժիստ Հրուշ Աճեմյանի բնակարանը։ Կողոպտիչները փախել են, սակայն տեսահսկող սարքերը ֆիքսել են նրանց։ Կադրերում կարելի է երկու տղամարդու եւ մեկ կին տեսնել, որոնք դիմակներով են եղել։

Այսօր Հրուշը կրկին հրապարակել է կողոպտիչների լուսանկարները, որոնց կից գրել է․ «Ես առաջարկում եմ 10․000 դոլար դրամական պարգեւ՝ իմ տան կողոպուտի կասկածյալների ձերբակալությանն եւ դատապարտմանը վերաբերող տեղեկությունների համար»։

Նշենք, որ կողոպուտը տեղի է ունեցել ցերեկային ժամի․ երբ Հրուշը բնակարան է գնացել, կողոպտիչներն այտեղ են եղել։ Նա տեսել է, որ առաջին հարկը տակնուվրա է արված եւ լսել, որ վերեւի հարկում ինչ-որ մեկը կա։

Աճեմյանը նշել է, որ իր տանը թանկարժեք զարդեր են եղել, արժեքավոր իրեր, որոնք կողոպտիչները տարել են։ Դիմահարդարը կարծում է, որ կողոպտիչներն իր բնակարանում են եղել երկու ժամից ավելի եւ իմացել են, թե որտեղ են գտնվում արժեքավոր իրերը։

«Երբեք չէի մտածի, որ ինձանից կխլեն արժեքավոր ունեցվածքը, նորմալ հոգեվիճակն ու անվտանգությունը։ Տատիկիս ժամացույցն ու մատանին, որոնք ինձանից գողացել են, ամենն են, ինչի մասին կարող եմ մտածել։ Ձեզ խնդրում եմ տարածել այս հաղորդագրությունը, քանի դեռ բոլորն, ովքեր ներգրավված են եղել, չեն կանգնել արդարդատության առաջ»,- ավելի վաղ գրել էր նա։